ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնեք Եվրոպա՝ մատչելի և ավելի արագ. «Տարոմ» ավիաընկերությունը կատարեց իր առաջին թռիչքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական ամենախոշոր ավիափոխադրողի հետ բանակցությունները վերջապես ցանկալի ավարտ ունեցան: Արդյունքները ոչ միայն ոգևորող են, այլև գոհացնող, քանի որ Հայաստանի ուղևորների համար եվրոպական երկրներ մեկնելու ևս մեկ, առավել մատչելի հնարավորություն ստեղծվեց:

Ապրիլի 2-ին Ռումինիայի ազգային ավիափոխադրող «Տարոմ» ավիաընկերությունն իր առաջին ուղիղ չվերթն իրականացրեց Երևանից Բուխարեստ:

Սա կարելի է պատմական համարել, քանի որ այն մեծ հնարավորություն է ո՛չ միայն հայ-ռումինական կապերը զարգացնելու, երկու երկրների զբոսաշրջիկների փոխայցելությունների թիվն ավելացնելու, այլև Հայաստանից եվրոպական այլ երկներ շրջագայելու համար:

Սա նաև առիթ է կրկին փաստելու, որ միջազգային հեղինակավոր ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ:

Հուսանք, որ «Տարոմ» ավիաընկերության և նրա գործընկեր «Արօն» ընկերության համագործակցության լավ օրինակը կոգևորի նաև միջազգային հեղինակավոր այլ ավիաընկերությունների և նրանք էլ իրենց գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու որոշումներում չեն շրջանցի Հայաստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular