Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

«Բարսելոնա» - «Աթլետիկո»․ Մորատան չի խաղա, Կոստայի մասնակցությունը հարցականի տակ է

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի կարողանա օգնել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում, հաղորդում է AS-ը։ Մորատան աջ ոտնաթաթի վնասվածք ունի եւ խաղադաշտ կվերադառա երկու շաբաթ հետո։

Մկանային խնդիրներ ունի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, եւ նրա մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին հարցականի տակ է։

«Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ «Բարսելոնան» 70 միավորով առաջին տեղում է, «Աթլետիկոն» հետ է 8 միավոր եւ երկրորդն է։

website by Sargssyan