ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերային թատրոնը որոշ ժամանակ գեղարվեստական ղեկավար չի ունենա. Անդրանիկ Արզումանյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավար, սակայն դրա մասին վաղ է խոսել:
Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Ես տեսնում եմ, որ մամուլում հոդվածներ են հրապարակվում: Որոշումը կայացնում եմ ես, ես եմ հրավիրում գեղարվեստական ղեկավարին: Ոչ մի պաշտոնական հայտարարություն դրա մասին չեմ տվել: Մոտակա ժամանակ չեմ տա: Մարդկային առումով գեղեցիկ չի: Մեր գեղարվեստական ղեկավարը հեռացել է, պետք է սպասենք մեկ-երկու ամիս: Թատրոնին գեղարվեստական ղեկավար պետք է, բայց դեռ դրա մասին վաղ է խոսել և մարդկային տեսանկյունից մի քիչ անհարմար է թեման շոշափել»,- նշեց Անդրանիկ Արզումանյանը:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը շեշտեց, որ գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար թատրոնում չի նշանակել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular