Հերթական ավտովթարը՝ Երևանի խնդրահարույց խաչմերուկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշիսյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla մակնիշի 35 NT 882 համարանիշի և Nissan Teana մակնիշի 81 AF 818 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Toyօta-ն էլ բախվել է հաստաբուն ծառին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վանիկ Սաղոյանի և տեսուչ Գևորգ Չարխիֆալակյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ