ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղողագործը լավ գիտի ով է տարիներ ի վեր ամենաբարձր գնով մթերել և անշահախնդիր կերպով իր կողքին կանգնել...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երվանդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետաքրքիր մարդիկ եք, զարմանում եք այն հայտարարության վրա, որ Երևանի կոնյակի գործարանն այս տարի խաղողը մթերելու է 150 դրամով, սակայն ոչ ոք չի նշում, որ «Նոյ» կոնյակի գործարանը դեռ նախորդ տարի, երբ բոլոր մթերողները խաղողն ընդունում էին 120 դրամով, իրենք ընդունում էին 150 դրամով: Չեք խոսում նաև ավանդույթ դարձած այն հանդիպումների մասին, որ ամեն տարի Գագիկ Ծառուկյանն անձամբ է ունենում խաղողագործների հետ, իսկ դրա նպատակը հողային աշխատանքներ սկսելուց առաջ խաղողագործին աջակցություն ցուցաբերրելն է, որպեսզի կարողանան ավելի որակյալ և առատ բերք ստանալ: Մասնավորապես գործընկեր դարձած խաղողագործներին, Ծառուկյանի հրահանգով տրամադրվում են թունաքիմիկատներ, հենասյուներ, պարարտանյութեր և շատ այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք օգտագործվում են խաղողագործության մեջ և այդ ամենը ինքնարժեքով, իսկ տրամադրվածի գումարը վերադարձվում է միայն խաղողը մթերելուց ստացված գումարի տեսքով: Անգամ տարի է եղել, երբ կարկուտի և ցրտահարության պատճառով խաղողագործները մեծ կորուստներ էին կրել և խնդրել Ծառուկյանից, որպեսզի 1 տարով հետաձգի իրենց կողմից կոմբինատին պարտք գումարները, սակայն Ծառուկյանը անշահախնդիր կերպով, մտնելով նրանց դրության մեջ շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ուղղակի «հեչ» արեց, հայտարարելով, որ այդ ամբողջ ծանրությունը նա կվերցնի իր վրա: Էլ չեմ խոսում, որ հենց Ծառուկյանին պատկանող գործարանն է միայն, որ մթերվող խաղողի վրա սահմանափակում չի դնում և իր գործընկեր խաղողագործների ամբողջ բերքը ընդունում և գումարները վճարում է հենց նժարի մոտ:
Այսքանից հետո չեն ասում հալալ է Ծառուկյանին, իրա ցավը տանեմ, մարդը անշահախնդիր կերպով խաղողագործի կողքին կանգնած է, բայց երբ հայտարարում են ոմանք, որ 1 կգ. 150 դրամով են ընդունելու, ցնծում եք: Արդար եղեք, գնահատեք իրապես անշահախնդիր և սրտացավ վերաբերմունք ցուցաբերող մարդուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular