ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Սարգսյանին կալանավորելու բոլոր հիմքերը վերացել են. Տիգրան Եգորյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝օգոստոսի 23-ին, հետաձգեց «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նիստը հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով:

Տիգրան Եգորյանը նաեւ նշեց, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու բոլոր հիմքերը վերացել են:

«Նրան առաջադրված էությունն այն էր, որ Արթուր Սարգսյանը զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին մտել էր ՊՊԾ գնդի տարածք եւ գործել նույն արարքը: Դատարանն էլ այդ մեղադրանքի հիմքով նրան կալանավորել էր, սակայն, ավելի ուշ նրա մեղադրանքը վերավորակվեց, պարզեց, որտեղ, որ Արթուր Սարգսյանը գունդը գրավելու գործողությանը չի մասնակցել եւ նրան առաջադրվեց նոր մեղադրանք՝ այդ գործողությունները կատարելուն օժանդակելը: Եւ այժմ նրա կալանավորման հիմքերը վերացել են, քանի որ մեղադրանքը ամբողջությամբ փոփոխվել է»,-ասաց նա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular