ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական նախընտրական դասընթացներ` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սեմտեմբերի 1-ին ընդառաջ

Քաղաքական նախընտրական դասընթացներ

Մեր այն քաղաքական գործիչները, ովքեր 4-րդ դասարանից բարձր կրթություն են ստացել, ֆիզիկայի կուրսից պետք է որ հիշեն նյութի ագրեգատային վիճակի մասին դասը:

Հիշեցնեմ , որ գոյություն ունի 3 ագրեգատայւն վիճակ` ՊԻՆԴ, երբ մարմինը արտաքին ազդեցության ներքո չի փոխում իր ծավալը և ձևը,

ՀԵՂՈՒԿ, երբ մարմինը փոխում է իր ձևը, բայց չի փոխում իր ծավալը,

ԳԱԶԱՅԻՆ` երբ մարմինը անգամ չնչին ազդեցությունից փոխում է և ձևը, և ծավալը:

Գազային վիճակում տասնապատիկ ավելի մեծ են միջմոլեկուլային հեռավորությունները, և, ընդհակառակը, չափազանց թույլ են միջմաստնիկային փոխազդեցությունները, այդ պատճառով նշված վիճակը էականորեն տարբերվում է հեղուկ և պինդ վիճակներից։

Ու թեև ջերմաստիճանի ազդեցությամբ նյութը կարող է անցնել մի վիճակից մյուսը, որն անվանում են ֆազային անցում (օրինակ՝ ջուրը հեղուկից կարող է վերածվել պինդի՝ սառույցի, և գազային վիճակի՝ գոլորշու), մեր քաղաքական դաշտը ունի բացառապես մեկ ագրեգատային վիճակ` ԳԱԶԱՅԻՆ:

Մեր քաղաքական դաշտը չնչին ճնշման տակ փոխում է ոչ միայն ձևն ու ծավալը, այլև գույնը, բովանդակությունը և անունը: Մի խոսքով գազ, որն, ի դեպ, շատ վատ հոտ ունի:

Շարունակելի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular