Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

«Արցախը Ալիևին պետք չէ, նրան պետք է սառը կոնֆլիկտը». Լապշին

Shantnews.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը, ըստ էության, առայժմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել և Փաշինյան-Ալիև հանդիպումն առայժմ ոչինչի չի կարող փոխել.

 

«Առայժմ ոչինչ չի փոխվել: Այն ստատուս քվոն, որ հիմա կա, Իլհամ Ալիևին ձեռնտու է։ Նա դրա շնորհիվ պահպանում է իր իշխանությունը։ Նա իր երկրում թշնամանք է հրահրում հայերի նկատմամբ ու ամեն ինչ բարդում հայկական կողմի վրա։ Ալիևին Արցախը պետք չէ, նրան պետք է այս սառը կոնֆլիկտը։ Արցախում ստեղծված իրավիճակը ես կնմանեցնեի Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։  Ինչպես Իսրայելը երբեք չի զիջի Երուսաղեմը, այդպես էլ Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա Արցախը»,- ասել է Ալեքսանդր Լապշինը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan