ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 20-ին, Կիեւում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, կազմակերպության ղեկավարությունն ընդունել էր Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանին:
 
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net- ը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին, հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերություններն այսուհետ էլ դինամիկ կզարգանան:Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, խոսեց կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման մասին:
 
Հանդիպմանը քննարկվել է հայկական սփյուռքի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
 
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու:
 
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչներ, կազմակերպության փոխնախագահներ եւ Ուկրաինայի երիտասարդ հայերի միության ղեկավարը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular