Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Շշի Մելոյի կլանը ֆեյքերին է գործի դրել

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցավոք հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում եղել են զոհեր: Արդեն իսկ հավաստի տեղեկությունների համաձայն, միջադեպի կազմակերպիչներն ու հրահրողները հենց շշի Մելոյի հարազատներն են՝ եղբոր Վարդանի որդիներն ու քրոջ որդին Ռոմենը: Եվ փոխանակ նրան, որպեսզի նրանք թողնեն հետաքննությունը ընթանա իր բնականոն փուլով և վերջնականապես բացահայտվեն մեղավորները, այդ կլանի ներկայացուցիչները ընտրել են մի մարտավարություն, որով սկսել են հիմնովին ապատեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերում, այդ իսկ միջոցով փորձելով մարդկանց մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ իրենք անմեղ են: Եվ այդ ամենը իրականացնում են ոչ թե անձնակն, այլ այսպես ասված ֆեյք էջերի միջոցով:
Այժմ համացանցը ողոված է հազարավոր նորություններով, որով այդ կլանի ներկայացուցիչները իրենց իսկ իրականացրած հանցանքը փորձում են բարդել անմեղ մարդկանց վրա, որ ոչ միայն ընդունելի չէ, այլև դատապարտելի է: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, այլ ոչ թե բարդի անմեղ մարդու վրա: «Շշի Մելոյի» հարազատները լավ կլիներ չփորձեին դիմել անտրամաբանակ քայլերի, քանի որ բոլորն էլ լավ գիտեն նրանց կլանի մասին ու կեղծ նորություններ տարածելով, չեն կարող վարդագույն երանգի ներքո ներկայանալ հանրությանը:

loading...
website by Sargssyan