ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության վերաբերմունքը շշի Մելոյի «կլանի» նկատմամբ ոչ մի կեղծ թեզով չի ստացվի փոխել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը՝ որը մեծ աղմուկ բարձրացրեց, արդեն իսկ անցյալում կլիներ, եթե միջադեպի իրական մեղավորներն ընդունեին ու կրեին իրենց պատիժը, բայց այս տրամաբանական քայլի փոխարեն, նրանք ընտրել են իրականությունը խեղելու, իրենց մեղքը կողմնակի անձանց վրա բարդելու ճանապարհը, որտեղ չեն խնայում ոչ մի հնար և ռեսուրս, որպեսզի «պարզ ճակատով» դուրս գան այս ամոթալի վիճակից։ Օրենքը զանցելու համար Շշի Մելոյի «կլանի» անդամները ընտրել են հանրության գիտակցությունը խեղելու ու ապատեղեկատվություն հրամցնելու եղանակը, որի համար գործին լծվել են բազմաթիվ ֆեյքեր, ու նույնիսկ Շշի Մելոյի մերձավորներից մեկին պատկանող՝ «Սիփան» լիմոնադների գործարանի մարքեթինգով զբաղվող ֆեյքերը, որոնք «մեղուների» նման օր ու գիշեր ապատեղեկատվություն են տարածում, այս հանցանքն ուրիշի վրա բարդելով։ Մեր մեծերը նման դեպքերի ու մարդկանց վերաբերյալ մի դիպուկ արտահայտություն ունեն՝ «գեդինը մտնեք դուք», ու այս ասվածը լիարժեք բնութագրում է հանրության վերաբերմունքը այս հանցագործ «կլանի» նկատմամբ։ 
Եթե նրանց մոտ ստացվի թյուրիմացության մեջ գցել հանրության որոշակի զանգվածի, ապա աբովյանցիների հետ նման կերպ վարվել չի հաջողվի, քանի որ նրանք շատ լավ են ծանոթ այս գերդաստանի թե՛ անցյալին, թե՛ ներկային։
Ինչքան էլ փորձեն իրենց արդարացնել սոցիալական ցանցերում, որոշ մեդիաների միջոցով՝ մեկ է, Աստծո դատաստանը չի ուշանա, ու մեղավորը վաղ թե ուշ կստանա իր համար նախապատրաստված պատիժը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular