ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենական սպորտի ղեկավարի աջակցությունը Արցախին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն տևանակ ժամանակ է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով, ամեն տարի մեծ քանակությամբ մարզագույք և մարզական հագուստ է հատկացվում, ոչ միայն ՀՀ , այլ նաև Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մարզադպրոցներին: ԵՎ այս տարին նույնպես բացառություն չեղավ, և օրեր առաջ Արցախի Քրիստոփոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը համալրվեց գերժամանակակից գույքով: Ինչպես նշեց վարժարանի պետ Վահրամ Հակոբյանը, Ծառուկյանին դիմելուց դեռ 1 շաբաթ չէր անցել, երբ մարզագույքն արդեն հասավ Արցախ: Սա շատ կարևոր իրադարձություն է, քանզի վարժարանն արդեն ունի բավականին առաջադեմ շրջանավարտներ, իսկ այս գույքի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի որակյալ կադրեր բաց թողնել, և էլ ավելի ամուր պահել մեր սահմանը: 
Հիշեցնենք , որ ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ, մոտ մեկ ամիս առաջ սպորտային նոր պարագաներով համալրվեցին նաև Արցախի զորամասերը: Նման որոշման համար հիմք ծառայեց այն հանգամանքը, որ զինծառայողների շրջանակներում առկա են մարզիկներ, ովքեր որակյալ մարզական պարագաների բացակայության պատճառով կորցնում են տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունները, իսկ հիմա, երբ պարագաներն առկա են, հնարավոր է դառնում հայկական սպորտը բարձրացնել մի նոր հարթության վրա: Ինչպես նշել էր ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՝ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական, և մոտ ապագայում ևս ականատես կլինենք նմանատիպ միջոցառումների:
Գագիկ Ծառուկյանն իր որդեգրած քաղաքականությամբ կրկին անգամ ցույց է տալիս իր նվիրվածությունը հայկական սպորտին և օրինակ ծառայում մնացածի համար, որ օդում խոսելու փոխարեն ուղղակի պետք է գործ անել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular