ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղտոտ խաղ, որի մեջ ներքաշվել է մահացած երիտասադի քույրը...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվանից տարբեր լրատվականների ու ֆեյք օգտատերերի կողմից մի ֆեյսբուքյան գրառում է տարածվում համացանցում, ովքեր փորձում էին Աբովյան քաղաքում տեղի ունեցած դեպքերից տուժած երիտասարդի քրոջ բաց նամակին արհեստական հնչեղություն ապահովել: Նախ.
Հարգարժան Նարե Մանուկյան, սկզբում խորին ցավակցությունս եմ հայտնում, և անխոս, կցանկանայի, որ այս զարհուրելի միջադեպը հետայսու որևէ մեկի հետ չպատահեր, բայց այդուհանդերձ, պետք է անդրադառնանք նաև բուն թեմային: Ուրեմն, խոսքը վերաբերվում է Շշի Մելոյին պատկանող՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած չարաբաստիկ միջադեպին, որի ժամանակ եղան զոհեր: Նարեն, ով զոհերից մեկի ազգականներ էր, ընկնելով ոմանց ազդեցության տակ, իր ֆեյսբուքյան էջում զրպարտիչ գրառում էր կատարել, որն անգամ անզեն աչքով էլ երևում էր, որ հրահանգավորված է եղել: Այսինքն ընդհանուր առմամբ աղջիկն անգամ գաղափար չի ունեցել, թե ինչ է գրում կամ ինչ նպատակի համար: Դե, հասկանում ենք վշտի մեջ գտնվելու պահին, նրան սխալ ուղորդում են տվել, աղջիկն էլ չհասկանալով խայծը կուլ է տվել: Ամեն դեպքում, այս գրառումը իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, այն ամենայն հավանականությամբ որևէ մեկի կեղտոտ խաղն է,որը թերևս, նպատակաուղղված է եղել հանրությանը, լրատվամիջոցներին լայն թափով ներգրավել այդ գործընթացին, որի մեջ, ցավոք սրտի, գերակատարումը կեղծ ու սուտ լուրերին ու տպավորությունների առաջացմանն էր տրված: Գրառումից պարզ երևում էր, որ այս աղջնակը իրականության մասին պատկերացում չունի, և սա միանշանակ կփաստեն Աբովյան քաղաքի բնակիչները, կամ նույնիսկ նրանք, ովքեր գոնե մեկ անգամ որևէ կերպ առնչություն են ունեցել «շշի Մելոյի» կլանի ներկայացուցիչների հետ: 
Հիմա, եկեք իրողությունները դասավորենք ըստ հերթականության, իսկ իրերն իրենց անուներով կոչենք, կստանանք հետևալ պատկերը.
Թեպետ սկզբի համար առանձնացնենք, և կարևորենք այն միտքը, որ մաքսիմալ զինված են եղել հենց «շշի Մելոյի» բարեկամները, և հենց նրանց կողմից է հրահրվել վերոհիշյալ միջադեպը:
Սկզբում, միթե՞ հարց չի առաջացել ինչո՞ւ էին մինչև ատամները զինված տանից դուրս գալիս, կամ թե, եթե դա նրանց առօրյան է եղել, սա ամբողջությամբ այլ հարց է: Ամեն դեպքում, անցնեք հաջորդ հարցին, ինչի՞ էին սեփական ավտոտեխսպասարկման կետը թողած գնում այլ կետ: Թերարժեքության, կամ ինքնահաստատման մոտիվներով անհիմն քաշքշուքի մեջ ընկնում, դեռ մի բան էլ չբավարվելով, ոտնահարված «էգո»-ն վերականգելու համար կանչում «Պարտեզ» ռեստորան՝ սկսած «կաշ-կալամաշն» ավարտին հասցնելու համար: Այնուամենայնիվ, փաստ է, որ հենց շշի Մելոյի կլանի անդամներն են քաոսային կրակոցների հեղինակները, իսկ թե դրանից ինչ կարելի է եզրակացնել, դա թողնում ենք ընթերցողի տրամաբանությանը: Այստեղ, մնում է մեկ հստակեցված գաղափար, մեղավորներն իրենց ուսերն ազատելու համար փորձել են օգտագործել մի աղջկա, ով հոգեպես անկայուն ազդեցության տակ գտնվելով հանդերձ, ենթարկվել է այդ սադրանքին: Ինչ ճղճիմ եք բայց, որ հույսներդ դրել եք մի անմեղ աղջկա վրա, հույս չունենանք, թե Ձեր այս կեխտոտ խաղերը որևէ արդյունք են տալու, դա ես Ձեզ խոստանում եմ, իրականությունը չեք կարողանալու խեղել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular