ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շշի Մելոյի» հարազատները դարձել են քաղաքական մանիպուլացիաների գործիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական դաշտում որոշակի ամբիցիաներ և հավակնություններ ունեցող մարգինալները, վերջին շրջանում բացահայտ կերպով թիրախավորել են ԱԺ մեծությամբ 2-րդ քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Երբեմն սակայն, այդ կեխտոտ արշավը գլխավորած ուժերը անցնում են բարոյականության բոլոր սահմանները և փորձում են Ծառուկյանի ու նրա ընտանիքի անունը շահարկել: 
Այս դեպքում խոսքը վերջերս Աբովյանի ողբերգական միջադեպի մասին է, երբ տարբեր ուղղորդված լրատվականներ, այդ միջադեպին էին փորձում կապել նաև Գագիկ Ծառուկյանի որդու մասնակցությունը, մինչդեռ գործով ձեռք բերվեցին փաստացի ապացույցներ, որով հերքվեց Նվեր Ծառուկյանի կապը միջադեպին: Սակայն այս «ժելեզնի» ապացույցից հետո անգամ, որոշ ֆեյք լրատվականներ առիթը բաց չէին թողնում, որպեսզի ինչ-որ կերպ շահարկեին Նվեր Ծառուկյանի անունը: Բնականաբար այդ կեղծ ու սին լուրերը հանգրվան չունեցան իրականության մեջ և դրանք մարեցին այնպես, ինչպես որ ստեղծվել էին: Սակայն բանից պարզվում է, որ բարոյականության սահմաններ չճանաչող անձիք, կարողացել են միջադեպի արդյունքում զոհված երիտասարդի հարազատներից մեկին ուղղորդել և ինչ-որ անիրական երևույթների մասին խոսող գրառում գրել ֆեյսբուքում՝ բաց նամակի տեսքով, (նամակի բովանդակությանն անգամ չեմ անդրադառնում, քանզի վշտից կուրացած հարազատները, ուղորդված ուժերի հրահրմամբ, կորցրել են բանականության զգացողությունը) որին գնահատական տալն էլ է անհարմար, քանզի ակնհայտ կերպով, այդ կերպ շահարկվում է նաև այն անձի անունը, ով մահացել էր: Ստացվում է այնպես, որ մահացածի հարազատներն այս դեպքում դարձել են հակաքարոզչության և ապատեղեկատվության տարածման գործիք: Գրառումը տարածում են հարյուրավոր ֆեյքեր օգտագործելով մահացած երիտասարդի հարազատների էմոցիոմնալ ֆոնը, կրկին անգամ այդ ամենը կապելով Ծառուկյանի որդու հետ: Անհասկանալին այստեղ այն է, որ թե ինչպես կարող են մահացածի հարազատները չգիտակցել և կուլ տալ մութ ուժերի խայծը, որոնք օգտագործելով հարազատների վիշտը փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Ահա ողջ ճշմարտությունը…
Հ.Գ. Ինչևէ միջադեպը ողբերգական է և հուսանք, որ դեպքի կապակցությամբ իրավապահները կհայտնաբերեն մեղավորներին և պատասխանատվության կենթարկեն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular