Փոխարժեք՝
483.8
$
546
7.55

Զինվորներն իրենց ձեռքով Գագիկ Ծառուկյանի նվիրած մարզագույքը տեղափոխեցին զորամասի մարզասրահ

Ինեսա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե հիշում եք, ամսվա առաջին օրերին ԲՀԿ խմբակցության պատվիրակությունը Արցախ էր այցելել, իսկ պատվիրակությունը ղեկավարում էր Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ ավելորդ է նույնիսկ նշել, թե որքան կարևոր են նման այցերը հայկական 2 պետությունների քաղաքական ուժերի միջև: Դրանք վերահաստատում են սկզբունքների և համոզմունքների միասնականությունը, ինչպես նաև խորհրդարանական փորձի փոխանակման հիանալի տարբերակ են: 
Սակայն կցանկանայի անդրադառնալ մի խոստման, որը Գագիկ Ծառուկյանը կատարեց բանակի թիկունքը պահող տղաներին: Վերջիններս, այդ թվում նաև նորակոչիկները, Ծառուկյանից մարզական գույք էին խնդրել, ինչի պակասը խիստ զգացվում էր: Խոստումից ընդամենը 6 օր անց մարզական գույքն արդեն տղաների մոտ է, զորամասում: Գերժամանակակից սարքավորումները տղաների համար նոր հնարավորություն են՝ ծառայության ընթացքում նոր հաջողություններ գրանցել, պահել մարմնի մարտունակությունը: Նման հոգատար և պատասխանատու մոտեցումը բանակին չի կարող ոգևորիչ չլինել:
Զինվորներն իրենց ձեռքով Գագիկ Ծառուկյանի նվերները տեղափոխեցին զորամասի մարզասրահ:
Ի դեպ, սա շարունակական բնույթ է կրելու: Վերջիվերջո, այս դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ, վստահաբար, վերջինը:

website by Sargssyan