Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Գագիկ Ծառուկյանը մեծաքանակ մարզական գույք է նվիրաբերել Արցախի զորամասերից մեկին

Անահիտ Մազամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խմբակցության անդամների ուղեկցությամբ գտնվում էր Արցախի Հանրապետությունում:Այցի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը այցելել էր նաև տեղի զորամսերից մեկը, որտեղ մարզագույքի խիստ պակասը չվրիպեց նրա աչքից: Գագիկ Ծառուկյանը չեր կարող անտարբեր անցնել և հանձնարարեց միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող մեծաքանակ մարզագույք տրամադրել զորամասին:Զիվորների համար ֆիզիկական ամրությունը կարևոր նախապայման է, ինչպես նաև զորամասում կան բազմաթիվ ժամկետային ծառայողներ, ովքեր նախկինում զբաղվել են տարբեր սպորտաձևերով և մարզագույքի առկայությունը զորմասում հնարավորություն կտա զարգացնել ֆիզիկական պատրաստականությունը: Ինչպես միշտ Գագիկ Ծառուկյանի խոսքերը կարճ ժամանակ անց ապացուցվում են գործերով: Զիվորների հետ հանդիպումից ընդամենը օրեր անց մեծաքանակ մարզական գույք տրամադրվեց զորամասին: Զորմասի հրամանատարական կազմը մեծ երախտագիտությամբ ընդունեց Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, քանի որ իրոք մարզագույքի մեծ պակաս կար, և զինվորները խնդիրների էին բախվում մարզումների հարցում : ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական և ապագայում ևս նմանատիպ ծրագրեր կիրականացվեն:
loading...
website by Sargssyan