Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը զորամասերին շարունակական բնույթ է կրելու

Վիկա Ամիրաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փետրվարի սկզբին ԲՀԿ կուսակցությունը ուղևորվել էր Արցախ, որի շրջանակներում ներառված էր նաև այցելություններ տարբեր զորամասեր:
Ծանոթանալով զինվորների առօրյային ու կենսակերպին՝ Գագիկ Ծառուկյանը հետևելով իր մշատական ավանդույթին փորձեց հասկանալ, թե ինչի կարիք ունեն զինվորներն ու ընդհարապես զորամասը: Անմիջական շփման մեջ մտնելով զինվորների հետ և հասկանալով նրանց պահանջմունքները՝ Ծառուկյանը խոստացավ 7 օրվա ընթացքում զորամաս տեղափոխել մարզական սարքեր, տարբեր սպորտային պարապմունքների համար նախատեսված պարագաներ, մարզվելու հարմարանքներ: Զինվորների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք դրա կարիքը շատ ունեին:Այն ոչ միայն կկոփեր ու կզարգացներ նրանց ֆիզիկական ունակությունները ծառայության ընթացքում, այլ նաև կհետաքրքրացներ ծառայողական կյանքը: Բազմաթիվ զինծառայողներ, ովքեր մինչ ծառայությունը զբաղվել էին սպորտով, ավելի ոգևորված ու խանդավառ կերպով ընդունեցին Ծառուկյանի առաջարկը: Նրանք այսուհետ հարմարավետ սպորտային մարզասարքերի շնորհիվ կպահպանեն իրենց ֆիզիկական ճկունությունն ու մշտապես կլինեն լավ մարզավիճակում, ինչը պրոֆեսիոնալ մարզիկների համար կարևոր նշանակություն ունի:
Խոստացած ժամկետը դեռ չլրացած՝ Ծառուկյանը արագ կազմակերպեց բեռնափոխադրումը, և շուտով այն հասավ զորամաս ու արժանացավ զինծառայողների լայն ժպիտներին:Նրանք առանձնահատուկ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ տեղավորեցին ողջ սպորտային մարզագույքը և առանց հապաղելու սկսեցին առաջին սպորտային պարապմունքները:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Ծառուկյանի խոսքը գործ է, և նա մշտապես եղել է և մնում է սպորտի գլխավոր աջակիցն ու հովանավորը Հայաստանում:

loading...
website by Sargssyan