Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեփոխման արդյունքներով փոքրացվելու է պետական մեքենան. Ուռճացված համակարգը բեռ է. կառավարության ծրագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի եւ անտեսանելի մարմինների չարդարացված ճոխությամբ, գործառույթների եւ ոլորտների կրկնողությամբ, դրա հետեւանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար եւ լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին: Այս մասին ասված է կառավարության ծրագրում:

Ծրագրի «հանրային կառավարում» բաժնում, մասնավորապես, նշվում է.

Այս ուղղությամբ Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, եւ վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու¬թյունը եւ աշխատանքի արդյունավետությունը:

Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխման արդյունքներով փոքրացվելու է պետական մեքենան` նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը: 

Արդյունքում՝ կապահովվի Կառավարության անդամների իրավասությունների եւ պարտականությունների հավասարակշռումը, ծրագրերի արդյունքների համար պատաս¬խանատվության որոշակիացումը:

Հանրային կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրների մասով Կառավարության առանցքային մոտեցումներն են՝

1. Ընդհանուր եւ ոլորտային քաղաքականությունների մասով՝

- որեւէ նախաձեռնության, գործառույթի, ծրագրի, միջոցառման համար պետք է սահմանվեն արդյունքի վերջնական եւ թիրախային (տարեկան) ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ՝ ներառյալ ժամկետները, որոնք կարտահայտեն եւ՛ Կառավարության, եւ՛ առանձին մարմինների գործառույթների, ծրագրերի ու դրանց արդյունքների բովան¬դակային փոխկապակցվածությունը, կլինեն չափելի եւ համադրելի: Պետք է հստակ ի ցույց դրվի արդյունքների հասցեականությունը  Հայաստանի Հանրա¬պետության քաղա¬քացուն եւ (կամ) այլ շահառուին ուղղված լինելը: Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների եւ հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի եւ հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի եւ ծրագրերի նպատակները, արդյունքները եւ դրանց գնահատման չափանիշները.

- ցանկացած գործառույթի կամ ծրագրի մասով սահմանված նպատակ (ոչ ֆինանսական ցուցանիշը) պետք է ապահովի հավելյալ ու հասցեական արժեք (արդյունք) եւ պետք է բխի քաղաքականության թիրախներից:

2. Պետական ռեսուրսների կառավարման մասով՝

- ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ եւ խնայողաբար.

- հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող եւ դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր եւ (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։ Ընդ որում՝

- քաղաքականությանը վերաբերող գործառույթները պետք է համախմբվեն եւ իրականացվեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ.

- օժանդակ, սպասարկող, աջակցող եւ մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին արտապատվիրելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը: Անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների՝ ներառյալ հաստիքների եւ ստորաբաժանումների մի քանի միավորների կողմից իրականացումը: Այս նպատակներով պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների եւ (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակ¬ցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը.

- պետք է բացառվեն անտեղի եւ ռիսկ չկանխարգելող կարգավորումները, նույնանման հարցերի վերաբերյալ կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունը:

Արդյունքում, եթե իրականացվող որեւէ գործառույթի մասով հավելյալ եւ հասցեական արդյունք սահմանված չէ, կամ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, օգտավետությունը եւ տնտեսող լինելը երաշխավորված չեն, ապա նման գործառույթը (ծրագիրը) պետք է չիրականացվի՝ չնախաձեռնվի, դադարեցվի կամ կասեցվի՝ մինչեւ նշված պայմանների ապահովումը:

Հանրային կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով կարեւորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը, պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության եւ ավտոմատացման ապահովումը, ինչը կբարձրացնի որոշումների ընդունման ժամանակ կիրառվող տեղեկատվության հուսալիության եւ ամբողջականության աստիճանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное