ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ. Հայաստանի վարչապետը Իրան այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նախատեսված է ընթացիկ տարվա փետրվարի վերջին։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նա դեռ չի կարող ներկայացնել օրակարգի մանրամասները, բայց այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների բոլոր հարցերը, ինչը բնորոշ է բարեկամական երկու երկրներին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ փետրվարին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular