Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

«Իրատես». Ներիշխանական խլրտումները սկսվել են. Փաշինյանի շուրջ փոքրիկ օջախներ են ստեղծվում

«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեւում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։

Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի փոխանցմամբ, շուտով ներկուսակցական պայքարի մեջ կմտնեն միմյանց հետ։ 

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի բոլորին ուղղորդել, արգելել միմյանց վրա «բոչկա գլորել», մեր տեղեկություններով, ներսում խլրտոցներն արդեն սկսվել են։ Անհամաձայնություններն ու հակադրությունները, թեեւ արտաքուստ փաթեթավորվում են կուսակցական դեմոկրատիայի շրջանակում, իրականում իշխանական տարբեր թեւերի մասին են փաստում, որոնք փորձում են բոլոր ոլորտներում սեփական կադրերին առաջ մղել՝ մյուսներին չեզոքացնելով։ Մնում է հետեւել, թե այս ամենից ինչպես է գլուխ հանելու Նիկոլ Փաշինյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan