ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր իշխանություններն անընդհատ պնդում են, որ «Նոր Հայաստանում» ամեն ինչ փոխվել է, և հին բարքերն իրենց համար անընդունելի են: Չենք ուզում մտնել բանավեճի մեջ, սակայն մի երևույթ հաստատ չի փոխվել: Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են այնպես էլ կան՝եթե չասենք, որ այդ «մուտիլովկաները» նոր որակներ են ձեռք բերել: Դրա ապացույցներից մեկը հայտնի պարգևավճարների մասին մամուլում և սոցցանցերում գցված և երկար ժամանակ թեժ պահվող թեման է:

Ի դեպ, անբարոյականությունն այնտեղ է հասել, որ այս թեմայի վրա փորձում են «աչոկ» հավաքել անգամ նրանք, ովքեր մեծ հաճույքով տարեվերջին իրենք էլ են ստացել այդ պարգևավճարները: Երբ ուշադիր լինեք, թե ովքեր են այսօր «քլնգում», օրինակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ապա կտեսնեք, որ դրանց շարքերում ոչ միայն «սևերն ու հակահեղափոխական» ԶԼՄ-ներն են, այլև մարդիկ (այդ թվում նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից), ովքեր ընդամենը երկու ամիս առաջ գովերգում էին նույն այդ Դավիթ Անանյանին հետհեղափոխական ծանր շրջանում բյուջեի մուտքերն ապահովելու, ՊԵԿ-ի նման կառույցում կոռուպցիան վերացնելու և այլ արժանիքների համար: Բայց խնդիրը ոչ թե Դավիթ Անանյանն է կամ այլ ղեկավար: Խնդիրը համակարգային է:

Գրեթե միաձայն խոսվում է այն մասին (այդ թվում նաև բարձրագույն իշխանավորների կողմից), որ նոր իշխանությունների ամենաթույլ կողմը պրոֆեսիոնալ կադրերն են: Եվ եթե իշխանությունը մեկընդմիշտ չփակի նման «մուտիլովկաների» թեման, ապա որևէ նորմալ կադր երբեք չի ցանկանա աշխատել կառավարությունում և իր հմտությունները ծառայեցնել պետությանը, որտեղ բավական չէ, որ շատ ավելի քիչ են վճարում քան մասնավոր հատվածում, հետն էլ պետք է դառնան տարաբնույթ «մուտիլովկաների» զոհ: Իսկ լավ մասնագետները մասնավոր հատվածում միշտ էլ պահանջված են. Վարդան Արամյանի, Վաչե Գաբրիելյանի և այլոց օրինակները վկա:

Այնպես որ պրոֆեսիոնալների ներքին գզվրտոցի զոհ դարձնելուց առաջ երկար մտածեք: Հետո ուշ կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular