ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգեւավճարների հարցով «Իմ քայլը» խմբակցությունը կանչել է Ատոմ Ջանջուղազյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժովոում իշխող «Իմ քայլը» խմնակցությունը մտադիր է իր նիստին հրավիրել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ կապված աղմուկ հանած աստղաբաշխական պարգեւավճարների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը զրույցում նշեց, որ այո, Ատոմ Ջանջուղազյանին հրավիրելու են հանդիպման, սակայն կոնկրետ ժամկետը չնշեց:

Նշենք, որ մինչ այդ նույն թեմայով «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում էր եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ֆինանսների նախարարությունում դեկտեմբերին աշխատավարձերը եւ պարգեւատրումները իրար մեջ հետեւյալ կերպ են բաշխվել.

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,

2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,

3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,

4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,

5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,

7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,

8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,

9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,

10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,

11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթեւիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,

12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,

13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular