ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նաև անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով հյուրին շնորհավորանքի ու հետագա համագործակցության պատրաստակամության համար` Արարատ Միրզոյանն արժևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը մեր երկրում ամենատարբեր ոլորտներին առնչվող նախագծերի ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը, այդ թվում` փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտության և ընդհանուր առմամբ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության ծրագրերի համակարգումը, նպատակային հասցեականությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular