ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոգի պատճառով Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շոգի եւ հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարված:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում Է, որ եղանակը վտանգավոր Է:

Առկա Է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,-ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում Է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:

Օդերեւութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում Է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular