Փոխարժեք՝
483.8
$
546
7.55

Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ. ուղերձ՝ Տիգրան Մանսուրյանին

Արցախի Հանրապետության Նախագահ ԲակոՍահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:

            Ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Մանսուրյան,

            Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

            Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական ակունքներից եւ ստանալով ժամանակի շունչը՝ Ձեր ստեղծագործություննիր ուրույն տեղը զբաղեցրեց ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Դուք անմահ գործեր եք ստեղծել տարբեր ժանրերում եւ լրացրել մեր դասական երաժշտության երեւելիների շարքը։

            Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ, ովքեր սիրում ու գնահատում են Ձեր արվեստը։

            Սիրելի մաեստրո, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր ստեղծագործական նվաճումներ ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

website by Sargssyan