ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցի կինը Ագարակում 5 հազար դրամով նպաստել է պոռնկությանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Արուսյակ Գ.-ի գործի դատական քննությունը:

55-ամյա Արուսյակ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ագարակցի Արուսյակը Երևանում ծանոթացել է Ռուզաննա Զ.-ի հետ ու, գույքային օգուտ ստանալու ակնկալիքով, հրավիրել է նրան Ագարակ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու:

Ռուզաննան ընդունել է հրավերը և հոկտեմբերի 25-ից մինչև 30-ը, գտնվելով Ագարակում, Արուսյակի ներկայացրած հաճախորդների հետ սեռական հարաբերություններ է ունեցել՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 15 հազար դրամ: Այդ գումարից 5 հազար դրամը մարմնավաճառուհին տվել է «միջնորդ» Արուսյակին:

Արուսյակ Գ.-ն ընդունել է մեղքը և միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արուսյակը նախկինում դատված չէ, ամուսնացած չէ, վատառողջ է՝ 2 խմբի հաշմանդամ:

Արուսյակ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular