ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ, խայտառակ փաստ. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ (տես՝ խայտառակ) փաստ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, նաեւ ընդգծել է.

«1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵՏՄ նախագահությունը եւ խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբեւէ:

2. Իսլամական պետության ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ եւ չհասկանալ գեոպոլիտիկայից եւ տարածաշրջանային զարգացումներից:

3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից եւ գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ եւ Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:

Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է եւ երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217431353593909

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular