ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցի է դատի տվել. 3 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ օրերս կրկին կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը  քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մաքսինֆո» լրատվական կայքի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:

Փաստաբանը նշեց, որ հայցադումում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութն է, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար: Հոդվածի հերոսը՝  Անահիտ Մնացականյանի պատմում է, որ իր ամուսինը ՝ Կարեն Զարբաբյանն, ով  1990–ականներին զբաղեցրել է Սիսիանի ներքին գործերի բաժնի պետի պաշտոնը, ականատես է եղել  այդ «գործարքին»։

Ղոնյանը նշեց, որ դատարանը, եթե բավարարի իրենց հայցը և պարտավորեցնի կողմին վճարել պահանջված փոխհատուցումը, այդ գումարը կուղղեն  բարեգործությանը։

Գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular