ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա խաղին:

Անգլիայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակում «Արսենալը» վաղը՝ հունվարի 25-ին, հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ կլինի նախկին թիմի հետ հանդիպմանը, սակայն Ունայ Էմերին հակառակն է հաղորդել:

Նախախաղային ասուլիսում խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝ Էմերին անդրադարձել է նաև Մխիթարյանին: Ըստ իսպանացի մասնագետի՝ նա ստիպված կլինի այս խաղին ևս հետևել տրիբունայից, քանի որ դեռ լիարժեք չի վերականգնվել ոտքի կոտրվածքից:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքն ստացել էր Լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերին կայացած խաղում: Ֆուտբոլիստն արդեն վերսկսել է խոտածածկին գնդակով մարզումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular