Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազի գնի թանկացումների և էժանացումների պատմությունը մեր երկրում հետաքրքիր խրոնիկա ունի։ Անդրադառնանք վերջին 5 տարիների պատմությանը և հիշենք, թե երբ և ինչպես փոխվեց Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը։

2015 թվականի սեպտեմբերին ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր ստորագրեցին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի՝ Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից դարձավ 165 դոլար: Մինչ այդ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային պայմանագրի համաձայն՝ Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 270 դոլար էր, որն ամենաթանկերից մեկն էր ողջ աշխարհում և ամենաբարձր գինը հետխորհրդային երկրների տարածքում։

Այնուհետև արդեն 2016 թվականի ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի նիստին մասնակցելու առիթով Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին մատակարվող 1000 խմ գազի գինը կնվազի՝ 165 դոլարից իջնելով 150 դոլար։ Այսպիսով՝ այդ փուլում Հայաստանին մատակարարվող գազի գինը մեկ տարվա ընթացքում երկու անգամ նվազեց շուրջ 39 դոլարով՝ առաջին անգամ 24 դոլարով, երկրորդ անգամ 15 դոլարով։ Նկատենք, որ այն ժամանակ Հայաստանի վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, որը բավականին ջերմ հարաբերություններ էր հաստատել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ և բանակցությունների արդյունքում կարողացավ ստանալ գազի մատչելի գին Հայաստանի համար։

Ճիշտ է, բնակիչներին մատակարարվող գազի սպառողական սակագինը չնվազեց, որովհետև Գազպրոմ Արմենիա ընկերությունը կարողացավ հիմնավորել, թե ընկերությունը ստացած շահույթով մի կերպ է կարողանում տեխնիկական ծախսերն ու աշխատավարձերը վճարել։ Եթե Աբրահամյանին հաջողվեր նաև ներքին շուկայում հասնել սպառողական գնի նվազման, ապա դա նրա համար թերևս կապահովեր նաև քաղաքական կապիտալ։ Ստացվեց այնպես, որ գազի գնի նվազեցումից մի քանի ամիս անց Աբրահամյանը պաշտոնանկ արվեց՝ վարչապետի աթոռը հանձնելով Կարեն Կարապետյանին։ 2016-ի վերջին սոցիալապես անապահով խավերի համար գազի գնի նվազեցման կառավարության նախաձեռնությունը ամբողջությամբ վերագրվեց Կարեն Կարապետյանին, և դա՝ որպես քաղաքական ՊՌ, լայնորեն օգտագործվեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հօգոտ ՀՀԿ ցուցակը գլխավորող Կարեն Կարապետյանի։

Ինչևէ, արդեն հեղափոխությունից հետո՝ 2018-ի վերջին, հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն չկարողացավ պահպանել Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումը։ Կրեմլի հետ Փաշինյանի երկարատև գազային բանակցություններն ավարտվեցին գազի գնի 15 դոլար կամ, որ նույնն է, 10 տոկոս թանկացմամբ։

Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն
Ամենադիտված