ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁՙ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ: Հաղորդավար, պրոդյուսեր, պետական գործիչ Ալեն Սիմոնյանը  ծնվել է 1980թ. հունվարի 5-ին, Երևանում: 1986-96թթ սովորել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1996-2000թթ` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1995-96թթ խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈւՀԱ թիմի կազմում և դարձել «Շարմ» ընկերության կողմից կազմակերպած հայաստանյան լիգայի չեմպիոն: 2002-03թթ աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, 2003-04թթ` «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2004-10թթ հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը: 2007-10թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում և «Ֆոկուս» պրոդյուսերական կենտրոնում: Եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հիթ շքերթ» և «TV 5» հեռուստաընկերության «Տեխնոպարկ» հաղորդաշարերի հաղորդավարը: Նկարահանվել է տեսահոլովակներում, «Փախուստ» և «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում: Վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահի» ռադիո նախագծերը «Սիթի FM» կայանում, բազմաթիվ համերգներ, այդ թվում` ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» հայկական մրցանակաբաշխությունը: Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» ֆիլմի գծային պրոդյուսերը: 2011թ-ից հանդիսացել է «No comment» ներկայացման ադմինիստրատորը: 2010թ-ից հիմնել է «A company» պրոդյուսերական կենտրոնը, որի շրջանակներում աշխատել է հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` որպես երաժշտական պրոդյուսեր: 2011թ-ից սկսել է զբաղվել հրապարակային հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով: 2013թ-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը: 2013-15թթ սովորել է ՀՀ ԳԱԱ քաղաքագիտության ֆակուլտետում: 2015թ-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ է, 2018թ-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular