Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը և անցնում են վիրավորանքների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը` կից տեղադրելով Ալեքսանդր Ավետիսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունը՝ «անիսամսոնյանատիպ էժանագին մանիպուլյացիաների մասին»:

«Ավագանու վերջին հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չդիմանալով մեր կողմից արտահայտված հանրային տրանսպորտի վերաբերյալ մտահոգություններին, անցավ անձնական դաշտի սահմանագիծը և վիրավորեց մեզ և իր քաղաքական ուժի ու մեր նախկին գործընկերներին։

Ինչպես տեսնում եք լուսանկարից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը և անցնում են վիրավորանքների։

Սա գործելաոճ է։

Սա մակարդակ է։

Սա քաղաքական անհանդուրժողականության մշակույթ է։

Սա Երևան քաղաքի նկատմամբ՝ որպես ԸՆՏՐՎԱԾ ավագանու անդամի կողմից անթույլատրելի վերաբերմունք է, վարքագիծ քաղաքի նկատմամբ, քաղաքացիների բարձրացրած խնդրի նկատմամբ։

Հարգելի գործընկերներ, այս տենդենցը լավ հեռանկարներ ձեզ և բոլորիս չի խոստանում։

Նշեմ նաև, որ մեր այս գործընկերը այսօր ստացել է պատգամավորի մանդատ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։

loading...
website by Sargssyan