Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, դա թույլ կտա նրան, շրջանցելով Կոնգրեսը, ֆինանսավորում ստանալ ամերիկյան-մեքսիկական սահմանի պատը կառուցելու համար: «Ես կարող եմ դա անել, եթե ցանկանամ»,- նշել է պետության ղեկավարը: Ինչպես պարզաբանել է ABC-ն, արտակարգ դրության դեպքում Թրամփը կարող է օգտագործել Կոնգրեսի կողմից արտակարգ իրավիճակների համար հատկացված միջոցները՝ պատը կառուցելու համար: Այնուամենայնիվ, ըստ հեռուստաալիքի, դա կարող է մի շարք իրավական խնդիրներ առաջացնել: