Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը

Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը 2018 թ-ի տարեվերջն աչքի ընկավ բուռն իրադարձություններով՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած հերթական այցի և դրան հաջորդած իրադարձությունների հետ՝ Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին ամանորի շնորհավորանքից մինչև գազի գնի բարձրացումով Հայաստանի համար... Գազի գնի բարձրացման հարցը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ և կբերի գրեթե առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը՝ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար... Այո՛, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն իր հայտարարության մեջ ասաց, որ որոշ ժամանակ գազի գնի բարձրացումը չի ազդելու Հայաստանի սպառողների վրա, սակայն չհայտարարեց, որ այդ բարձրացումը ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մեկ տարի՝ մինչև 2020 թ-ի հունվարը, երբ անհրաժեշտություն կառաջանա ռուսաստանյան "Գազպրոմ"-ի հետ նոր պայմանագիր կնքել... Այսինքն`գազի գինը որոշ ժամանակ անց կբարձրանա նաև սպառողների համար...  Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը բացահայտեց հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի տրամաբանելու և սառը դատելու բացայակությունը, որը նրանք բարձրաձայնում են սոցցանցերում և հատկապես facebook-ում... Մեր facebook-յան հասարակության մի ստվար զանգված գտնում է, որ եթե Պուտինը Հայաստանի համար գազի գինը բարձրացնում է, ապա պետք չէ բանակցել Ռուսաստանի հետ և պետք է համաձայնել գազի գնի բարձրացման հետ՝ այդպիսով պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը... Որոշ մասն էլ նույնիսկ համաձայն էր մի քանի անգամ ավելի վճարել Մոսկվային գազի դիմաց՝ կրկին Հայաստանի ինքիշխանությունը Ռուսսատանից պաշտպանելու համար... Հետաքրքիր է, այդպիսի կարծիք հայտնողները տեսնես հարցրել են հասարակ մարդկաց կարծիքն այդ ամենի մասին...  Իսկ հիմա Հայաստանի համար գազի գնի և ինքնիշխանության մասին... Հայաստանի ինքնիշխանության համար տվայտվողները չգիտեն, որ այդ նույն ՌԴ-ն, որին պատրաստ են մեր վայ-հայրենասերներն ավելի շատ վճարել գազի դիմաց և պաշտպանել վերջինից Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ Հայաստանում տեղակայելով 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը կատարում է պաշտոնական Երևանը... Այսինքն` մենք չկարողանալով պաշտպանել մեր սահմանների անվտանգությունը, այն վստահում ենք Ռուսաստանին և չենք մտածում, որ դա մեր ինքնիշխանությանն է վնասում, իսկ գազի գնի հարցը՝ ինքնիշխանության հա՞րց է... Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը և ներկայիս վարչապետ Ն.Փաշինյանը երբևէ կասկածի տակ չեն դրել ռուսաստանյան ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում... Հայաստանի համար գազի գնի բարձրացումով Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանողները լավ կլինի նաև մտածեն, թե ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացիներ և ՌԴ-ում բնակվող 2 միլիոն հայեր ինչ վիճակում կհայտնվեն, եթե Մոսկվան "փափուկ ուժի" քաղաքականությունից անցնի կոնկրետ ուժի ցուցադրմանը... Պետք չէ մոռանալ, որ տրանսֆերտների հաշվին ապրող մեր երկիրը շատ խոցելի է...Իսկ Հայաստան մտնող տրանսֆերտների 75-80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից...  Պարզվում է, որ մեր անվտանգությունը և շատ դեպքերում նաև հասարակության սոցիալական գոյությունը Մոսկվային վստահելով` հիմա մենք Պուտինին "ատամ" ենք ցույց տալիս և գազի գնի բարձրացման միջոցով վերջինից պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը...  Սա ընդամենը երկու օրինակ էր... Ցանկը կարող եմ շարունակել...  Ես ինքս կերազեի ապրել գազի գնի բարձրացմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Մոսկվայից պաշտպանողների երևակայած Հայաստանում... Վայ-հայրենասերներից շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից և այն գնի Իրանից... Լավ առաջարկ է... Բայց որևէ մեկը Իրանին հարցրել է նրա կարծիքն այս հարցի վերաբերյալ... Թեհրանը Հայստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե դա հակասում է ռուս-իրանական հարաբերություններին... Իրանի իշխանությունները, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, չեն վատթարացնի իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանի միկրոգազային շուկայի պատճառով...  Հ.Գ. Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ...Հայամետ եմ և սարսափում եմ վայ-հայրենասերներից... Հարգելինե´րս,պատմություն սովորե´ք...


 

 

Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. ԿրեմլԱռաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ ՍիմոնյանՌուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է ՀայաստանՄիրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներինԱրվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը (տեսանյութեր)Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվելԲաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը․ Ալիևը՝ ՊուտինինՎարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո ԿլաարինԻշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբՄանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել
Ամենադիտված