ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Կենտրոնակական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից և դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«ԿԸՀ-ն ստացել է ինքնաբացարկի 18 դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2 դիմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով ուսումնասիրել է բոլոր դիմումները, դրանք նոտարական կարգով վավերացված են»,- ասաց Սմբատյանը:

ԿԸՀ քարտուղարը ներկայացրեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների թեկնածուների անունները:

«Իմ քայլը» կուսակցություններից դաշինքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Նիկոլ Վովայի Փաշինյանը, Տիգրան Արմենի Ավինյանը, Արայիկ Էդուարդի Հարությունյանից, Սուրեն Ռաֆիկի Պապիկյանից, Զարուհի  Վալերիանի Բաթոյանը, Էդուարդ Արթուրի Աղաջանյանը, Ռոմանոս Վաչիկի Պետրոսյանը, Դավիթ Տարոնի Սանասարյանը, Հակոբ Վրեժի Արշակյանը, Արսեն Գևորգի Թորոսյանը, Գարիկ Մնացականի Սարգսյանը, էրիկ Էմիլի Գրիգորյանը, Գնել Հենզելի Սանոսյանը, Տրդատ Նարեկի Սարգսյանը, Անդրեյ Սերժիկի Ղուկասյանը, Դավիթ Հովիկի Գևորգյանը, Նարեկ Վարուժանի Բաբայանը և Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Հրաչիկի Մարուքյանը և Արմեն Մերուժանի Բաղդասարյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular