ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Գամկրելիձեի խոսքով՝ տվյալ պահին լաբորատոր պայմաններում մարդկանց շրջանում խոզի գրիպի 144 դեպք է գրանցվել: Նրանցից վեցը մահացել են:

Նա ընդգծել է, որ երկիրը հեռու է համաճարակի գագաթնակետից, որը գրանցվում է 100 հազար բնակչի շրջանում 500 վարակված մարդու պարագայում: Այժմ այդքան բնակչի շրջանում վարակի 227 դեպք է գրանցվել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular