ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկնակի սպասումների տարի. ինչպիսի՞ն կլինի 2019–ը.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորն, ընդհանրապես, նոր հույսերի ու սպասումների ժամանակ է, հույսեր ու սպասումներ, որոնցով ապրում են ոչ միայն Ձմեռ Պապիկին սպասող երեխաները, այլև մեծահասակները: Բոլորը գալիք տարվա հետ կապում են տարատեսակ սպասումներ, հաճախ ռացիոնալ, հաճախ իռացիոնալ: Այս իմաստով հայաստանցիների համար 2019թ. կրկնակի իմաստով է լինելու սպասումների տարի, քանի որ 2018թ. արտասովոր էր մեզ համար: Հեղափոխությունն ու իշխանափոխությունը Հայաստանում սահմանել են ահռելի սպասելիքների նշաձող: Միաժամանակ հետաձգելով շոշափելի փոփոխությունները, դրանց չիրականացումը պայմանավորելով մի դեպքում հակահեղափոխության առկայությամբ, մեկ այլ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններով` իշխանություններն այս տարվա կուտակված ողջ սպասումների բեռը դրել են 2019–ի վրա:

Հասարակությունը կատարել է իր բոլոր պարտականությունները հեղափոխության առջև, հերթը հիմա հեղափոխական իշխանությանն է: Կարևոր է, որպեսզի Ամանորի արձակուրդներին տիրող համեմատաբար ապաքաղաքական մթնոլորտն ու խումհարը չասոցացվի հասարակության անհոգության հետ:

Հանգստի և տոնակատարությունների օրերին հասարակությունն, իհարկե, կլինի լուռ, քիչ հետաքրքրված քաղաքականությամբ, բայց դրանից սպասելիքներն ու հույսերը չեն պակասելու, ընդհակառակը՝ ավելանալու են: Ավելանալու են ամեն հերթական կենացի, բարեմաղթանքի, ապագայի հետ կապվող ցանկության հետ:

Ընդհանրապես, կարևոր է արձանագրել, որ հասարակությունն ինքնին շատ բազմաշերտ է, ու միշտ չէ, որ նրա սպասելիքներն արտահայտվում են մեզ հայտնի քաղաքական եղանակներով: Մեծամասամբ այդ սպասելիքները անձնական, կենցաղային ու լոկալ են: Եվ այդ բազմապիսի սպասումների ընդհանուր հանրագումարը միասին է, որ դառնում է նոր Հայաստանի մասին ընդհանրական, հասարակական սպասելիք: Այս իմաստով 2019թ. իսկապես բարդ տարի է լինելու իշխանությունների համար: Այն լինելու է արագ ռիթմի ու բեկումնային փոփոխությունների տարի, այլ կերպ լինել չի կարող, այլ կերպ լինելու դեպքում նշանակում է, որ հեղափոխությունը չի հասցնում հետ2018յա ու հետամանորյա սպասումների հետևից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular