Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին հայացքից 2018թ. ամփոփելու համար երկար–բարակ խոսելու կարիք չկա, և հնարավոր է միայն մեկ բառով ամփոփել այն՝ հեղափոխություն: Հենց հեղափոխություն եզրույթի հետ է անցնող տարում ասոցացվել Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Բարձրագոչ այդ ձևակերպումը, սակայն, ինչքան էլ որ հարմար լինի իրավիճակին արտաքին գնահատական տալու համար, ոչ միայն չի բացահայտում տեղի ունեցածի ողջ խորությունը, այլև վտանգ ունի պարզունակեցնել, բացառապես կլիշեի մակարդակում նկարագրել Հայաստանում տեղի ունեցածը:

«Անփոխարինելի» Սերժ Սարգսյան, դիմադրող Կարեն Կարապետյան

Տարին սկսվեց վարչապետի անձի շուրջ ակտիվ քննարկումներով: Փոխված կառավարման կարգը ենթադրում էր, որ այսուհետ երկրի ղեկավարը լինելու է վարչապետը: Պարզ էր, որ վարչապետ ընտրելու է ՀՀԿ–ն, որ նախորդ տարվա ապրիլին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում: Միակ ինտրիգը մնում էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞, ըստ էության, երրորդ ժամկետի, թե՞ խոսակցությունների համաձայն, վարչապետի, մեծ հաշվով՝ նաև իր փոխանորդի տեղը կժառանգի Կարեն Կարապետյանին: Ու չնայած այն հանգամանքին, որ ժամանակ դեռևս կար, բայց արդեն տարեսկզբից քաղաքական քննարկումներում այս հարցը հնարավորինս շատ քննարկվողներից էր: Քննարկումների առկայությունը բնական կլիներ, եթե դրանցում ահռելի չափաբաժին չկազմեին Սերժ Սարգսյան–Կրեն Կարապետյան հակադրության կողմերի միջոցով արվող տեղեկատվական արտահոսքերը: Քչերը հիմա կհիշեն, բայց նախքան Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը, ներիշխանական կուլիսներում այդքան էլ հանգիստ չէր: Կարեն Կարապետյանի կողմնակիցները՝ հենվելով Կարապետյանի «նորարարական» բռենդի վրա, ջանք չէին խնայում հանրային գիտակցության մեջ մտցնել այն մտայնությունը, որ միայն Կարապետյանի վարչապետության դեպքում հնարավոր կլինի Հայաստանում էական փոփոխությունների հասնել: Որպես փոխհատուցում Կարապետյանն ու կողմնակիցներն առաջարկում էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ի ազդեցիկ դերակատարություն: Իշխանության ներսում, սակայն, այս հակադրությունը կոմպրոմիսի չբերեց, ու Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջադրման մասին: Առաջադրման փաստը, որ հակասում էր Սարգսյանի նախկինում արված հայտարարություններին, հիմնավորվում էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիությամբ: 

Համակարգը չդիմացավ

Ներիշխանական հակադրությունը Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առերևույթ ավարտվեց, հատկապես, որ այդ առաջադրման մասին հայտարարելու «պատիվը» վստահվեց հենց Կարեն Կարապետյանին: Տպավորություն կար, որ իշխանության ներսում տեղի ունեցած մարտերն այլևս ավարտվել են ու Սերժ Սարգսյանին հաջողվել էր համոզել իշխանության տարբեր թևերին իր անփոխարինելիությունը: Մյուս կողմից էլ դեռևս այդ պահին Սարգսյանի վարչապետության դեմ դիմադրության օջախները թույլ էին. Ազատության հրապարակում հավաքվող տարատեսական քաղաքական խմբերը ակնհայտ սակավաթիվ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր էր հղանում քայլարշավի իր գաղափարը: Անկեղծ լինելու համար ասենք, որ քայլարշավի ողջ ընթացքում, ընդհուպ Երևան հասնելու և Ֆրանսիայի հրապարակում վրաններով գիշերելու սկզբնական օրերը, չկար որևէ իրական ազդակ, որ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը կարող է հաջողել: Ինչևէ: Էական է, սակայն, արձանագրել, որ Սարգսյանի վարչապետության հանգամանքն ու ընդհանրապես նրա՝ խոստումը դրժելու մասին հիշատակումները ընդամենը տեղի ունեցողի առիթն էին: Պատճառները ավելի խորն էին: Առերևույթ հանդարտված ներիշխանական կրքերը կեղծում էին իրական պատկերը: Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ առկա կոնսենսուսը իշխանության ներսում չափից շատ փխրուն էր: Համակարգը չդիմացավ փողոցային շարժման ճնշմանը, ավելին՝ իր երկատվածությամբ դարձավ այդ ճնշման վերջնական հաջողության խթաններից մեկը: 

Ինչո՞ւ են հաջողում հեղափոխությունները

Այս պարզ հարցին կարծես թե պարզ պատասխան կա՝ որովհետև լցվում է հասարակության համբերության բաժակը: Իրականում, սակայն, եթե հեղափոխությունները տեղի ունենային ամեն անգամ, երբ կլցվեր հասարակության համբերության բաժակը, ապա առնվազն վերջին տասը տարիներին մենք պետք է տարին երկու–երեք հեղափոխություն ունենայինք: Հեղափոխությունների հաջողման հիմնական, ամենապարզ բանալիները մի քանիսն են, և հասարակության դժգոհությունը դրանցից ամենակարևորն է, ամենակարևորը, բայց ոչ միակը: Անհրաժեշտ է ևս երկու հանգամանք. պառակտում իշխանության ներսում և ուժ, որ կկարողանա կազմակերպել այդ դիմադրությունը: Իշխանության ներսում պառակտումը կար և դրսևորվեց վարչապետի ով լինելու հարցի շուրջ ներիշխանական բախումներում: Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո էլ այդ պառակտումը ավելի քան ակնհայտ դրսևորվեց, երբ Կարեն Կարապետյանը մի դեպքում կալանավայրից ազատում էր Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ դեպքում փորձում էր փոխել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության բովանդակությունն ու իշխանությունը վերցնել: Կարապետյան–Սարգսյան բախման մասին խոսելու հիմքեր, ընդ որում, կային դեռևս 2017թ.: Եվ 2017թ. նույն Նիկոլ Փաշինյանը քանիցս փորձում էր խաղալ այդ հակադրության վրա, սրել այն, մատնացույց անել: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն իսկապես դրսևորեց հեղափոխական ուղեցույցին տիրապետելու ընդունակություն՝ իշխանության ներսի պառակտումը օգտագործելով: Իսկ հեղափոխության մյուս կարևոր գործոնը՝ կազմակերպված թիմի առկայությունն էլ ապահովվեց ՔՊ–ի քիչ թե շատ կայացած կուսակցական կորիզի, ինչպես նաև տարիներ շարունակ Հայաստանում դժգոհություն գեներացրած քաղհասարակության ինստիտուտների մասնակցությամբ:

«Անփոխարինելի» Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության հաղթանակից ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետական ընտրությունից հետո իշխանությունը խնդիր ուներ ամրապնդվելու, վերցնելու ադմինիստրատիվ լծակները: Երկրում ստեղծվել էր վտանգավոր ստատուս–քվո, համարյա երկիշխանություն, երբ մի կողմից գործադիրը պատկանում էր վարչապետին, մյուս կողմից օրենսդիրում դեռ կար ՀՀԿ–ն՝ մեծամասնության տեսքով: Ինչպես հեղափոխության ընթացքում, այդպես էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը դարձավ հասարակությունը, ժողովրդական լայն զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրսը, ռեսուրս, որից Փաշինյանը լիուլի օգտվեց հետհեղափոխական շրջանում: Ձևավորվեց յուրատեսակ քաղաքական համակարգ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանի դեմքով և Փաշինյանին իշխանության հետ ասոցացնող ու նրան անվերապահ վստահություն հայտնող հասարակության տեսքով: Գուցեև հեղափոխական տրամադրությունն էր թելադրում Փաշինյանի անձի շուրջ այսքան քաղաքական կապիտալի կուտակումը: Բայց փաստացի, հեղափոխությունից ամիսներ անց մենք ունենք անփոխարինելի Նիկոլ Փաշինյան, որի բացակայության դեպքում դժվար է պատկերացնել քաղաքական համակարգի կենսունակությունը: Գործնականում սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի «հագով» գրված Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի ու սուպերվարչապետական լիազորությունների բավական հարմարավետ յուրացմամբ: Տարին սկսվեց «անփոխարինելի» Սերժ Սարգսյանով և ավարտվում է «անփոխարինելի» Նիկոլ Փաշինյանով, մեկ տարբերությամբ՝ առաջինը չուներ հասարակության համակրանքը, երկրորդը՝ ունի: Սակայն համակրանքի, զգայական դաշտից դուրս ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս շարունակում է ապրել անկայուն, ֆորս–մաժորների համար խոցելի քաղաքական համակարգում, մի համակարգում, որը նախկինում էլ, հիմա էլ հենվում է անձերի վրա:

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված