ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Սամսոնյանի նմանի կարծիքը հրապարակելը անլրջացնում է քաղաքական պատկերացումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ վերջին շրջանում Հայաստանում վերացել են մի շարք արատավոր երևույթներ՝ երկրում կարևորագույն փոփոխություններից հետո: Սակայն, ինչ խոսք ժամանակ է պետք, որ տարիներով կուտակված կեղտը մաքրվի, քանզի այսօր էլ կան որոշ մակաբույծ երևույթներ, որոնք բիծ են թողնում երկրում տիրող դրական մթնոլորտի վրա: Այդպիսի մի մակաբույծ երևույթ է նաև «Քաղացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, այս անուն ազգանունը շատերի մոտ միանգամից բացասական ասոցացիաներ է առաջացնում: Քանզի Սամսոնյանը դասական քաղաքական պատվերներ կատարող է, նա մշտապես եղել և մնում է գործիք ինչ-ինչ ուժերի ձեռքում, նրանց շահերը առաջ տանելու համար: Լինելով որտեղ հաց այնտեղ կաց կերպար Սամսոնյանը իրեն իրավունք է վերապահում խոսել այլ քաղաքական ուժերի մասին, մասնավորապես՝ Սամսոնյանի կողմից անրադարձ էր կատարվել նաև ԲՀԿ-ին: Իհարկե Սամսոնյանի բոլոր ասածները օդ են, դասական շաբլոնիզմ, սակայն արդեն ժամանակն է, որ նման մարդու փուչիկ ասածները տեղ չունենան լրատվական դաշտում: Վերջիվերջո Սամսոնյանի նմանի կարծիքը հրապարակելը անլրջացնում է ամբողջ լրատվական դաշտը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular