ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձառու մունետիկներին պետք է բացառել քաղաքական նոր իրականությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանյան նոր իրավիճակը բերում է նաև նոր իրողություններ: Եթե օբյեկտիվ գնահատենք նոր դրսևորումները, պետք է փաստենք, որ դրական տեղարժերը շատ են, սակայն, ցավոք սրտի, դրանց զուգահեռ և դրանց համընթաց առկա են նաև բացասական միտումներ: Որոնք, ի դեպ, բավական վտանգավոր են:
Կցանկանայի առանձնացնել մի երևույթ, որին ամենահաճախն ենք ականատես լինում: Ընդհանրապես քաղաքական լարված իրավիճակներում, երբ նշանակալի տեղաշարժեր են կատարվում քաղաքական համակարգի ներսում, բնականոն գործընթաց է, որ տարբեր փորձագետներ և քաղաքագետներ մեկնաբանություններ և կանխատեսումներ են անում՝ փորձելով հասկանալ կամ հուշել, թե տվյալ ուղին ինչ ճանապարհով կարող է տանել պետությունը: Սա նույնիսկ գովելի է, և հենց նման իրավիճակներում է ցայտուն դրսևորվում քաղաքագիտական մտքի պոտենցիալը:
Վտանգավորն այստեղ այն իրողությունն է, որ նախկին ռեժիմների աճեցրած-սնուցած գրպանային փորձագետները, որոնց ամբողջ առաքելությունը իրենց հովանավորող իշխանությունների կամայականություններին քաղաքագիտական հիմք ապահովելն ու դրանք դրական լույսի ներքո մեկնաբանելն էր, նոր իրավիճակում փորձում են այլ ուժերի հասցեին ցեխ շպրտելով, հիմա էլ հարմարվել նոր իրավիճակին: Կարծես թե հիմա էլ խնդիր է դրված ապացուցելու, որ նրանք արդյունավետ գործիք են, և իրենց կարելի է դեռ շահագործել: 
Նման կարկառուն փորձագետներից մեկն էլ ինչ-որ ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն է, ով ամեն կերպ ցանկանում է երկարաձգել պիտանելիության իր ժամկետը՝ լուրջ դեմքով հարցազրույցներ տալով, որոնցում օրենսդիր անցած ուժերի հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններով է հանդես գալիս: Նախկին իշխանական կցորդ-կառույցի ղեկավարը իրեն թույլ է տալիս կեսկատար գնահատականներ հնչեցնել տասնամյակների փորձ ունեցող ԲՀԿ-ի մասին, որը մեր քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներից մեկն է: Նշեմ նաև, որ այդ մեղադրանքերն այսօր արդեն այնքան ծիծաղելի են հնչում, որ եզակի խեղկատակ է պետք լինել՝ դրանք ևս մեկ անգամ հնչեցնելու համար:
Սամսոնյանը պատվե՞ր է կատարում, թե՞ պատվիրատուի փնտրտուքներիմ մեջ է, չեմ կարող ասել: Բայց այն, որ նման փորձառու մունետիկներին պետք է բացառել քաղաքական նոր իրականությունից, ավելի քան ակնհայտ է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular