Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Թուրքիայում քաղաքացին նշել է, թե ինչու է միտումնավոր կեղտոտում փողոցը

Ստամբուլի փողոցներում շրջակա մաքրության հետ կապված հարցազրույց իրականացնող լրագրողը անսպասելի պատասխան է լսել մի քաղաքացուց։

Թուրքական Kral ciplak կայքում տեղադրված տեսանյութում փողոցների մաքրության հետ կապված հարցին, քաղաքացին պատասխանում է, թե ինքը միտումնավոր է կեղտոտում փողոցները։ «Երբ ես ինչ–որ բան եմ նետում փողոցում, ինձ մեղադրում են։ Սակայն ես պատասխանում եմ, որ միտումնավոր եմ կեղտոտում։ Եթե ես չկեղտոտեմ, մյուսը չկեղտոտի, ապա պետությունը քիչ մարդ կընդունի աշխատանքի մաքրության ոլորտում։ Մենք չպետք է մարդկանց հացը կտրենք։ Պետք է կեղտոտենք, որ աշխատատեղ լինի»,–ասել է քաղաքացին։

website by Sargssyan