ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում անգամ մանկապարտեզի երեխաների ծնողներին են սպառնում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իշխող Հանրապետական կուսակցությունը Վանաձորում արդեն իսկ գործի է դրել վարչական լծակները՝ իր թեկնածուին անցկացնելու համար, և տարբեր մոտեցումներ է կիրառում այդ առթիվ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն խոսակցություններ են հասել, թե Վանաձորում անգամ մանկապարտեզի երեխաների ծնողներին են սպառնում, որ եթե ՀՀԿ թեկնածուին չընտրեն, երեխաներին չեն ընդունի մանկապարտեզ։

«էս պահին պետական աշխատողներին, բոլորին ասում են՝ դուք գիտեք, չէ՝, որ պիտի ՀՀԿ-ին ընտրեք, թե չէ գործից կզրկվեք։ Անգամ հիմա, որ մանկապարտեզներ երեխաների ընդունելության սեզոնն է, երեխեքի ծնողներին ասում են՝ կընտրեք Հանրապետականի թեկնածուին, թե չէ ձեր երեխեքին չենք ընդունի մանկապարտեզ»,– ասաց «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն՝ հավելԵլով. «Միշտ էդ նույն բանն անում են։

Ուղղակի դա արդեն հակակրանք է առաջացնում իրենց նկատմամբ, գործով պայմանավորված՝ կարող է էդ պահին աշխատակիցը ոչ մի բան չասի, բայց իր մեջ ավելի շատ դիմադրություն առաջանա, քան, եթե իրեն չստիպեն»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular