Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աջակենտրոն ուժ՝ քաղաքական ներկապնակում. «Ազգային օրակարգի» գործունեության մեկնարկը.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական դաշտում նոր արտախորհրդարանական ուժ է ձևավորվում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները ազդարարեցին գործունեության մեկնարկի մասին: 

«Մենք համարում ենք, որ այսօր մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև իրավունքը և ուղիղ մասնակից լինել մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի կառուցմանը: Մեզ որպես ընդդիմություն ենք տեսնում: Կարծում ենք, որ ընդդիմության արտախորհրդարանական բևեռ է ձևավորվելու, որը մեր մասնակցությամբ ազգային բովանդակություն է ունենալու: Քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում որպես աջակենտրոն ուժ է դիրքավորվելու և իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական: Մենք ազգային մնացած ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու և համագործակցելու ենք»,–լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը: 

Կուսակցության հիմնադիր հանձնախմբի մյուս անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իրենց հանրային գործունեությունը սկսել են դեռ 2006թ.–ից: Այդ համատեքստում խոսեց մի շարք ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին, որոնց թվում նաև «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների գործունեությունն է: Նրա խոսքով, քաղաքական հայտ ներկայացնելու հանգամանքը հիմնված է հենց արձանագրած հաջողությունների վրա. «Մեր հանրային գործունեությունն այսօր հասել է այն փուլին, երբ կարող ենք այն ավելի ընդարձակ հանրայնացնել, ներկայացնել արդեն կուսակցության ձևաչափով, նոր մասշտաբով ու նոր գործիքակազմով»:

Ավետիք Չալաբյանը նաև անդրադարձավ մյուս ընտրություններին մասնակցելու հարցին: Նախ ընդգծեց՝ նախկինում քաղաքական դաշտը սև–սպիտակ էր, և հիմա հույս ունեն, որ քաղաքական կյանքը մեր երկրում ազատականանալու է և լինելու է քաղաքական պայքար՝ մրցակիցների միջև. «Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ լինի, կմասնակցենք»:

Արա Հակոբյանը նաև շեշտեց, որ արդեն կան իրենց ուժին անդամակցելու համար մշակված չափորոշիչները: «Խիստ կարևոր է, որ մարդիկ ունենան ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ և հաջողություններ: Մեզ համար խիստ կարևոր են մարդու պրոֆեսիոնալ հատկանիշները, և կարծում ենք, որ այդպիսի ուժն է, որն այսօր բացակայում է մեր քաղաքական դաշտում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այսօրվանից սկսվում է անդամագրումը: Լրագրողները հետաքրքրվեցին ուժի՝ հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տեսլականին:

Ա. Չալաբյանը շեշտեց՝ անվտանգության հատվածն ամենաընդարձակն է հռչակագրում, ինչն իր պարզ պատճառներն ունի. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը տարածաշրջանում գոյություն ունեցող ցանկացած սուբյեկտի համար թիվ մեկ խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի անվտանգության վրա առավելագույն ջանքեր դնենք, ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով: Երբ մենք սկսեցինք ռազմական արդյունաբերության հարցերով զբաղվել, և մեր հիմնադրամի միջոցների մի մասն ուղղեցինք այդ խնդիրներին, տեսանք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիան, որպեսզի կարողանանք մեր հնարավոր հակառակորդներից առաջ ընկնել տարբեր ոլորտներում: Հիմա այդ գործընթացը կա, և մենք, մեր հիմնադրամները, շարունակելու ենք աջակցել այդ գործընթացին, իսկ որպես քաղաքական ուժ՝ միշտ կենտրոնացած ենք լինելու անվտանգության վրա»:

Նա խոսեց նաև կառավարության արտաքին և անվտանգության ոլորտներում վարած քաղաքականության մասին. «Մայիսի 8–ից մինչև ԱԺ ընտրություններ կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ էր, որովհետև իրենք չափից դուրս կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, իսկ անվտանգության ոլորտում որոշակի բացթողումներ են թույլ տվել»:

ՀԱՊԿ–ում առկա զարգացումները Ա. Չալաբյանն անբարենպաստ որակեց:

«Դրանք անմիջականորեն կախված են ներքին օրակարգի հետ: Ներքին օրակարգի համար իրականացվող գործողությունների հապճեպությունը և դրանց՝ մինչև վերջ չհաշվարկված լինելը բերեցին նրան, որ հիմա ՀԱՊԿ–ում մեր գործընկերների, դաշնակիցների հետ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր և չլինել, եթե մենք ավելի հետևողական ու համբերատար իրականացնեինք մեր գործողությունները: Երրորդ խնդիրը ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական բավականին մեծ օրակարգն է, որն այս գործողությունների հետևանքով, համենայն դեպս, հետ է ընկել: Այն չի ձախողվել, մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ օրակարգը որոշակիորեն զարգանում է, բայց շատ ավելի դանդաղ, քան կուզենայինք»,–ասաց նա:

Այդուհանդերձ՝ խոսքը մի փոքր լավատեսական նոտայով ամփոփեց.

«Այս ընթացքում կարող էր և ավելի վատ լինել՝ կարող էին նաև նոր պատերազմական գործողություններ սկսվել: Ընդհանուր առմամբ, իհարկե, ունեմ որոշակի հիասթափություն, բայց մյուս կողմից այդ հիասթափությունը գուցե պայմանավորված է այն անցումային շրջանով, որով անցել ենք: Մեծ հաշվով՝ ինչ եղել է, լավ չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»:

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Արա Հակոբյանը հավելեց, որ պետք է նոր բանակցային օրակարգի ձևավորում, ինչի հնարավորությունը հիմա ունենք. «Պետք է զերծ մնանք Մադրիդյան պարտվողական սկզբունքներից և մոտեցումներից: Մեծ հաշվով՝ պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»:

Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)
Ամենադիտված