Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է նոր ընդդիմությունը կրկնօրինակում Փաշինյանին.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախ ասենք, որ նոր ընդդիմություն ասելով՝ նկատի ունենք ոչ այնքան ընդդիմություն ներկայացող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, այլ ընդդիմադիր տրամադրություններն ու ընդդիմադիր դիսկուրսն ընդհանրապես: Պարզից էլ պարզ է, որ վաղ թե ուշ այդպիսի տրամադրություններ լինելու էին ու լինելու են, անկախ իշխանության արդյունավետությունից ու լեգիտիմությունից: Ընդ որում, այդպիսի տրամադրությունները լինելու են թե արհեստական՝ սնուցվող հին համակարգի տարաբնույթ մասնիկներից, թե բնական՝ հասարակության տարբեր շերտերում ծնվող դժգոհություններից: 

Որևէ արտառոց բան այս ամենում կարծես թե չկա: Սակայն անհանգստացնող է այն լեզվամտածողությունը, քննադատության և ընդդիմախոսության այն ձևը, ոճը, որով արտահայտվում է այդ դժգոհությունը և որի վրա խարսխվում է ընդդիմադիր հռետորաբանությունը: Փաստացի այս պահին ընդդիմադիր դիսկուրսը մասնավորապես, քաղաքական դիսկուրսն ընդհանրապես որևէ դրական փոփոխություն չի կրել ու շարունակում է հիմնված մնալ անցյալից եկող փոխճանաչման բացակայության վրա: Փաստացի ունենք մի վիճակ, երբ քաղաքական հաղորդակցությունը խզված է:

Իշխանությունները ջանք չեն խնայում կամ կարիքը չեն տեսնում հիմնավորել իրենց այս կամ այն որոշումը, այս կամ այն նշանակումը և միայն ուշացումով են սկսում պարզաբանել ծագող հարցերը: Իշխանության հասցեին հնչող քննադատություններն էլ պարուրված են դավադրության տեսություններով կամ սև–սպիտակի բաժանումներով: Վառ օրինակ է քաղաքային տոնածառի թեման, երբ բացման օրը կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել էր մի կին, և բնականաբար կնոջ ինքնահրկիզումը դարձավ կասկածելի արժեքով գնված ու այդպես էլ չպարզաբանված տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հասցեին հնչող քննադատության առանցք: 

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, ու առաջին հայացքից կարող է հարց ծագել՝ չէ՞ որ ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմության դերում էին, նույն սկզբունքով էին առաջնորդվում՝ քարը քարին չթողնելով, առիթ անառիթ քննադատելով իշխանություններին: Պատասխանը, ցավոք, այս դեպքում դրական է: Բայց դրական չէ այն միտումը, որ կարծես թե հիմա էլ շարունակվելու է նույն տրամաբանությունը: Ավելին՝ մաքսիմում բացասական է, որ այս փակ ցիկլը կարող է շարունակվել, ու դեստրուկտիվ քննադատությամբ իշխանության եկածներին փոխարինելու գան էլ ավելի դեստրուկտիվ քննադատողներ: Սա գուցե հաջողություն կլինի նման մտադրություն ունեցողների, բայց ոչ Հայաստանի համար: 

Իշխանությունն, իհարկե, իր կողմից անելու ահռելի բան ունի, հատկապես քաղաքական խզված հաղորդակցության առողջացման նշաններ տալու համար, որովհետև ի վերջո խզման հետևանքներն իր գլխին են ջարդվելու: Ընդդիմությունն էլ ի վերջո պետք է դուրս գա անպատասխանատվության ցիկլից՝ չկարծելով, որ եթե իշխանություն չես, ուրեմն չունես պատասխանատվություն հասարակության առաջ, և ի վերջո չխառնի սկզբունքայնությունը անպատասխանատու ու սուր քննադատության հետ: Այլապես Հայաստանը վտանգված է մնալ քաղաքականության մասին իռացիոնալ քննարկումների փակ ցիկլում, որն էլ իր հերթին դառնում է մեկ այլ փակ ցիկլի՝ իշխանության մեկուսացման ու ընդդիմության ռադիկալացման ուղիղ ճանապարհ:

Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքումԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից
Ամենադիտված