Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկանց անգործ թողնելով՝ կառավարությունը վերահաստատեց, որ իր համար կարեւորը հեշտ լուծումներն են. Ա. Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարեւորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի, կկրճատվեն (կօպտիմալացվեն) ոչ միայն մշակույթի եւ սփյուռքի, այլ նաեւ սպորտի, գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարությունները:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես եւ ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: (Տես` մեկնաբանության մեջ)

Նախագծի համաձայն կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետեւանք`

1) առաջնային եւ ամենացավոտ հետեւանքն իհարկե ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է:

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարեւորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։ Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները եւ անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց:

Հատկապես Ամանորից առաջ չէի անդրադառնա այս նախագծին, եթե խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, զբաղված չլինեին միմյանց դեմ աստղային պատերազմներ վարելով կամ տոնածառի հանդես «խափանելով», իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ բանուգործը թողած` չհաշվեին թե ըստ իրենց ինչքան ժամանակով է հեռացել հանրապետականը։ Իսկ մարդիկ պետք է տեղեկացվեն իրենց սպասվող հեռանկարի մասին, որպիսի պլանավորեն իրենց հետագա քայլերը:

Քիչ անց մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը:

Հ.Գ. Կարծում եմ` վարչապետը ժանրի կանոններով կառաջարկի, որ այս բոլոր նախարարությունների աշխատակիցները եւս գործադուլ անեն, միեւնույն է իրենք հո սպորտսմենները, էներգետիկները կամ գյուղատնտեսները չեն, ինչպես մշակույթի նախարարության աշխատակիցները մշակույթը չեն:

 

Եվ այս ամենը պետք է անել չմոռանալով նախորդ կառավարության հիմք դրած ծրագրերի ֆոնին լուսանկարվելը (շաբաթ օրը Վանաձորում բացված գործարանի հիմնարկեքը վարչապետ Կ. Կարապետյանն էր իրականացրել (տես՝ կից հղումը)։ Բայց այդ մասին իհարկե ոչ մի խոսք:

Հ.Հ.Գ. Մի դիտարկում վարչապետի` նախկին իշխանության կողմից մի քանի քվեի համար պաշտոնով վարձահատույց լինելու հայտարարության մասով։

Մի բան հստակ է ՝ նախորդ իշխանությունը չի կարեւորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար։

Հ.Հ.Գ. 2 Պետական ծառայողների համար կառավարության մյուս անակնկալի մասին կտեղեկացնեմ Ամանորից հետո:

Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, 2 անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարանՏիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)
Ամենադիտված