Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը

Տիկին Մնացականյան, առաջիկայում Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը, կա՞ մտահոգվելու առիթ։

Եվրոպական շատ երկրներ այդ մոդելն են ընտրել, կիրառվում  է այդ տարբերակը, որը տվել է արդյունք, ես գտնում եմ, որ կարելի է նաև մեզ մոտ փորձել։ Պարզապես չգիտեմ, թե դա որքանով կիրառելի կլինի մեզ մոտ և ինչ ընթացք կստանա, որովհետև մենք դրան հոգեբանորեն պատրաստ չենք։ Չնայած եթե ուրիշ երկրներում այդ փորձը աշխատել է և տվել դրական արդյունքներ, ուրեմն մեզ մոտ էլ կարելի է փորձել։ Ամեն դեպքում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս ոլորապտույտից դուրս գանք։

Իսկ ինչո՞ւ է մեզ պետք մշակույթի նախարարություն։ Տեսակետ կա, որ մենք անգամ դա չենք ճշգրտել մեզ համար։ Մշակույթի նախարարություն պետք է նրա համար, որ կարողանանք իրականացնել մշակութային քաղաքականությո՞ւն։

Խորհրդային միության տարիներին կար Կուլտուրայի նախարարություն, որն ապահովում էր Խորհրդային միության գաղափարախոսությունը, և դու չէիր կարող շեղվել սոցիալիզմի գաղափարախոսությունից։ Նա քննող էր, հսկող, առանց նրա՝ որևէ  ներակայացում չէր լինում։ Այսինքն՝ դու այդ գաղափարախոսությունից դուրս ներկայացում անելու իրավունք չունեիր։ Անատոլի Էֆրոսի նման ռեժիսորի ներկայացումը կարող էր հանվել, որովհետև այն չէր համապատասխանում գաղափարախոսությանը: Այս 20 տարվա մեջ այդ գաղափարախոսությունը, բնականաբար, դուրս եկավ, սկսվեց շահերի բախում: 20 տարվա մեջ ես չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր։

Այսինքն՝ մշակույթի նախարարությունում մինչև հիմա եղել է ձև առանցբովանդակությա՞ն:

Այո, մանավանդ վերջին տարիներին: Թատրոնները աշխատում էին, որովհետև կային անհատներ, որոնք նվիրյալներ էին: Ի՞նչ էր արվում: Փողերը լվանում էին, իբր վերանորոգում էին անում: Կամ ներկայացման համար տրվում էր այնքան չնչին գումար, որ դու միևնույն է չէիր կարողանում իրագործել այն: Անձամբ ես չեմ հիշում մի դեպք, որ մշակույթի նախարարից որպես արվեստագետ՝ ինչ-որ աջակցություն ակնկալեի։ Եվ ես երբեք չեմ էլ դիմել, ինչ արել եմ, արել եմ ինքնուրույն։ Մշակույթի նախարարության լինել-չլինելու ազդեցությունն ինձ վրա որպես արվեստագետ չեմ տեսել։

 

Ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ, իսկ արդյոք արժեքների հեղափոխություն տեղի ունեցե՞լ է։

Արժեքների հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ դու նոր արժեհամակարգով դաստիարակում ես նոր սերունդ։ Ինչպե՞ս կարող ենք հին մտածելակերպով արժեքների հեղափոխություն անել։ Չնայած հիմա նոր, ինքնատիպ մտածողություն ունեցող երիտասարդներ շատ կան, ինչն ինձ հուսադրում է և ոգևորում։

Սերնդափոխությո՞ւն պետք է տեղի ունենա արժեքային հեղափոխություն արձանագրելու համար։

Այո, նոր սերունդ պետք է գա, և որքան շուտ, այնքան լավ։ Մենք կրթության ոլորտի վրա պետք է սևեռվենք։ Այնտեղ շատ հետաքրքիր և կրեատիվ մարդիկ պետք է լինեն։ Կրթության ոլորտում ինձ շատ է դուր գալիս Ճապոնիայի փորձը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։ Մեզ մոտ համարյա բացակայում է ուսուցիչ-աշակերտ հոգևոր կապը: Մեզ մոտ դաս են սովորեցնում, ոչ թե ստեղծում այն հոգևոր դաշտը, որտեղ կարող է դաստիարակվել ուրույն, ինքնատիպ մտածողություն ունեցող անհատ: Ուսուցանել չի նշանակում սարքել իրար նման, ստանդարտ մտածողություն ունեցող կամակատարներ, այլ դաստիարակել քաղաքացի, ով կլինի իր երկրի տերն ու պատասխանատուն, և որպեսզի վաղը մենք ունենանք այդպիսի սերունդ, պետք է սկսենք հենց կրթությունից։

Ամփոփում ենք 2018-ը։ Կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան։ Տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ի՞նչ եք կարծում, 2019-ին կլինե՞ն բեկումնային փոփոխություններ տնտեսության մեջ, մշակույթում և այլն։

Կարծում եմ՝ այո: Մեր բոլորի կյանքում շրջադարձային, կտրուկ փոփոխություններ եղան, և դա չի կարող չանդրադառնալ տնտեսության, մշակույթի, կրթության վրա: Իսկ թե որքանով ենք մենք պատրաստ այդ փոփոխություններին, դժվարանում եմ ասել: Երբ ինձ հարցնում են հետո ինչ է լինելու, կարող է հանկարծ մարդիկ էլի հուսահատվեն, ես ասում եմ՝ հետոն չգիտեմ, բայց հետոն ես հիմա եմ կառուցելու, որպեսզի հետոն լավ լինի, ես հիմա պետք է ճիշտ քայլեր անեմ։ Մարդն ամենից շատ հիասթափվում և հուսահատվում է անարդարությունից: Դեռ որ չեմ տեսել անարդարություն, դեռ որ չեմ տեսնում թալան։ Կարող է ոչ բանիմաց քայլեր անեն, բայց ես գողություն, թալան չեմ տեսել, ես դեռ որ անարդար քայլի չեմ հանդիպել, իսկ այն ժամանակ դեռ չէինք հասցնում ոտքներս դռնից դուրս դնել ու նոր թալանի մասին էինք լսում։ Այն ժամանակ գռփելը, թալանելը, ստորացնելը նորմալ երևույթ էր, դա օդի մեջ էր, մենք այդ մթնոլորտում էինք ապրում, հիմա այդ մթնոլորտից ազատագրվել ենք։ Իսկ մաքուր մթնոլորտում արարել, ստեղծագործելը մարդուն բերում է բավարարվածության զգացում: Ինքը հասկանում է, որ իր երկրի կայացման մեջ ինքը նույնպես ներդրում ունի:

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԼեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են
Ամենադիտված