Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կգործի Շիրակի մարզում

Հայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Այս մասին  տեղեկանում ենք  ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից, որտեղ տեղադրվել է նաեւ հայկական «Գրաբուսի» մասին տեսանյութ։

«Գրաբուսը»  շրջելու է մարզի բոլոր համայնքներով, այն միայն գրադարան չէ, ունի նաեւ կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան եւ «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։

loading...
website by Sargssyan