Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվակա՞ն, թե՞ իրական վտանգ Արցախի համար.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Երեկ էլ ՀՀ ԱԳՆ–ից հնչել էին պարզաբանումներ, որոնք սակայն ոչ թե պարզաբանել, այլ ավելի էին խճճել իրավիճակը: Իսկ իրավիճակի խճճվածությունն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծվում է որոշակի տեղեկատվական շղարշ, որի տակ տեղի ունեցող իրական պրոցեսները որևէ կերպ չեն բացատրվում տեղական իշխանությունների կողմից: Կամ ավելի շուտ հնչում է միևնույն քաղաքական գնահատականը, որ ժողովուրդն է որոշելու, եթե Արցախի հարցում լինի որևէ բեկումնային հարց:

Ղարաբաղյան խնդրի շուրջ հնչող հայտարարությունները՝ Թրամփի խորհրդական Բոլթոնից մինչև ռուսական դիվանագիտական շրջանակներ ու ադրբեջանական կողմի հակասական մեկնաբանություններ, զուգակցվում են Հայաստանից հնչող վախճանաբանական մեկնաբանությունների հետ: Իշխանության մրցակիցները Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ հնչեցնում են նոր իշխանությունների՝ Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մասին մտքեր: Որքանո՞վ են նմանատիպ մտքերը տեղին, ընդհանրապես որքանո՞վ է վախճանաբանությունը տեղին քաղաքական խոսքում, դժվար է ասել: Բայց, երբ կա մի կողմից տեղեկատվական հոսք, որի մասշտաբները տարածվում են Ադրբեջանից մինչև ներՀԱՊԿյան շրջանակներ, միաժամանակ չկա հայաստանյան իշխանությունների հանգամանալից, ոչ դիվանագիտական ստերիլ արձագանքը, դավադրապաշտական տեսությունները, եթե ոչ հիմա, ապա ապագայում կարող են լցնել այն վակուումը, որն առաջանում է իշխանությունների՝ սեփական դիրքորոշումը չպարզաբանելու պատճառով:

Մանավանդ, որ Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով: Ասել է թե, հայաստանյան իշխանությունները ոչ միայն որևէ հիմնավոր դիրքորոշում չեն հայտնում՝ բացառելու տեղեկատվական հոսքերի մանիպուլյատիվ բնույթը, այլև իրենց քայլերով Արցախի շուրջ տեղեկատվական այդ հոսքերին ավելացնում են նաև Արցախի ներսում տեղի ունեցող պրոցեսները: 

Իսկ ներհայաստանյան դավադրապաշտական շրջանակների ամբողջական կոնցեպտը, իմիջիայլոց, չի վարանում հայտարարել, որ Փաշինյանը Արցախի հարցում ունեցած դավադիր պլանի շրջանակներում մտադիր է թուլացնել Արցախի զինվորական վերնախավին: Այս կոնտեքստում հատկապես խնդրահարույց է, որ ո՛չ Արցախի զինվորական վերնախավում փոփոխությունները, ո՛չ էլ ժամանակին ԶՈՒ հետախուզության պետին՝ վարչապետի խորհրդական նշանակելու հակասական փաստը որևէ կերպ չեն բացատրվում, չեն հիմնավորվում ու մեկնաբանվում:

Ստացվում է, որ Ռուսաստանը Արցախյան խնդրով ակնկալում է կոնկրետ քայլեր, ինչպես օրերս նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ԱԳ նախարար Մահմեդյարովը երիցս դրական է գնահատում իր հայաստանցի կոլեգայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, միաժամանակ Բելառուսի նախագահն  է «շատ պատահականորեն» հիշում Սերժ Սարգսյանին արված առաջարկը տարածքները հանձնելու մասին, բայց այս տեղեկատվական աղմուկի՝ ընդ որում, բավական բարձր պաշտոնատար մակարդակով արտահայտվող աղմուկի կողքին չկա Հայաստանի իշխանությունների քաղաքական գնահատականը ու կա միայն դիվանագիտական լեզվով արվող և ոչինչ չասող հայտարարությունների շարք:

Այն, որ նոր իշխանությունները բախվելու էին արտաքին քաղաքական որոշակի փորձությունների, մանավանդ ղարաբաղյան խնդրի հետ կապված նրանց փորձելու էին ներքաշել որոշակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի իրացման մեջ՝ հույսը դնելով անփորձության վրա, ենթադրելի էր: Միաժամանակ պարզ է, որ անկախ փորձառությունից ու դիվանագիտական հմտություններից, այս իշխանությունն ունի բավարար պոտենցիալ ու մեկնարկային այնպիսի պայմաններ, որպեսզի իրացնի Հայաստանի ու Արցախի շահերը ամբողջությամբ, հետևաբար դավադրության տեսություններին հավատալու հակված չենք: Սակայն, երբ մի կողմից արտաքին սուբյեկտներից հնչում են իրար փոխլրացնող ու անհանգստացնող մեսիջներ, զուգահեռ էլ երկրի ներսում կա սկեպտիցիզմի չափաբաժնի չարաշահմամբ զբաղված որոշակի խմբերի ակտիվություն, իշխանությունները պարտավոր են, ի վերջո, մի կողմ թողնել խուսափողական հռետորաբանությունն ու պրոակտիվ դիրքորոշում ձևակերպել Հայաստանի համար կենսական այս հարցի շուրջ:

Իրավիճակի վրա որոշակի լույս սփռեցին վարչապետի պարզաբանումները Դիլիջանում: Իհարկե, բոլոր հարցերը չէ, որ սպառիչ պատասխաններ ստացան: Հասկանալի է, որ հազիվ թե այս հարցում չափից ավելի բաց տեղեկատվության ակնկալիք կարող է լինել: Բայց, համենայն դեպս, նորության առումով «ոչ»–ը հնչեց: Այնպես որ, գոնե այս չափով, այսինքն՝ այսպես ասած, թույլատրելիի չափով, իրազեկումն ու նախաձեռնողականությունը անհրաժեշտ են: Ընդ որում, ոչ թե միայն «հետո», այլ՝ նաև «նախ» սկզբունքով:

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը
Ամենադիտված