ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կծու պղպեղը՝ էյֆորիայի աղբյուր

ՖՈՏՈ

Մենք գիտենք, որ...

 

Կծու պղպեղի ամենակծու հատվածը սերմերն են, և այդ իսկ պատճառով շատ կծու չսիրողները հանում են սերմերը:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ պղպեղի ամենակծու հատվածը նրա ներքին թերթիկներն են՝ թաղանթները, որոնց վրա տեղավորված են սերմերը: Պղպեղը (տաքդեղ, ծիծակ, չիլի) մորմազգիների ընտանիքի ուտելի բույս է: 1493թ. Հայիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից այն մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։ Պղպեղի պտուղները խոշոր են և գունավոր, սովորաբար պղպեղը աճեցնում են կծու համեմունքներ ստանալու նպատակով: Պատիճապղպեղից բացի կա նաև սև պղպեղ: Սև պղպեղի հայրենիքը Հնդկաստանն է։ Կան պղպեղի մոտ 3510 մշակովի և վայրի տեսակներ:

Պղպեղին կծվություն տալիս է ալկոլոիդային կապսիացին նյութը, որը առանց հոտի և գույնի է, բայց ունի կծու համ: 1912 թվականին ամերիկացի դեղագործ Վիրլբուր Սկովիլլը ստեղծել է կծվության չափման միավոր, որը հենց նրա անունով էլ կոչվում է: Սկովիլլը քաղցրացրած ջրով նոսրացնում էր տարբեր տեսակի չիլի պղպեղների սպիրտային էքստրակտները և տալիս էր համտեսողների խմբին փորձելու և գնահատական տալու համար: Նա այնքան էր նոսրացնում այդ թուրմը, որ համտեսողներն արդեն չզգային կծվությունը: Արդյունքում նա ստեղծեց կծվայնության թվային սանդղակ՝ ըստ նոսրացումների: Օրինակ, «խալապենիո» պղպեղի կծվայնությունը ստացվում է 4500 միավոր ըստ Սկոնվիլլի (SHU): Սա նշանակում է, որ այդ պղպեղի էքստրակտը կորցնում է իր կծվությունը 1:4500 նոսրացման դեպքում: Ներկայումս ամենակծու պղպեղը աճում է Անգլիայի Դորսեթ դքսությունում: Այն կոչվում է «դորսեթյան օձ»: Դրա նախահայրենիքը Բանգլադեշն է: 2005 թվականին «դորսեթյան օձը» թեսթավորվել է ամերիկյան երկու լաբորատորիաներում և արձանագրել ռեկորդային արդյունք՝ 923 000 միավոր ըստ Սկոնվիլլի: Այս չիլին այնքան կծու է, որ անգամ նրա մեկ հատիկը ուտելիքը դարձնում է օգտագործման համար բացարձակ ոչ պիտանի: Իհարկե, համարձակները կարող են փորձել, բայց դրանից հետո մի ճանապարհ ունեն գնալու՝ հիվանդանոց: Լրիվ պատկերը նկարագրելու համար ասենք, որ այս պղպեղի հետ փորձեր կատարող դեղագործները հագնում են հատուկ սկաֆանդրներ և օգտագործում են հատուկ «տոքսիկոլոգիական խցիկներ», որոնք ունեն հզոր ֆիլտրեր և թույլ չեն տալիս կապսիացին նյութի որևէ արտահոսք: Չնայած դրան, ներկայումս աշխարհում վաճառվում է ավելի քան 250 000 հատ «դորսեթյան օձ»:

Կապսիացին ալկալոիդը ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ։ Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսիացինի բուժիչ չափաբաժինները։ Աշխարհի գիտնականները ուսումնասիրում են նաև կապսիացինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը: Կապսիացինը օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչև նևրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր: Ավելին, կծու պղպեղը բարելավում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ անմիջական կապ ունի երկարակեցության հետ: Բացի դրանից, չիլի պղպեղը նաև մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտագործվում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular