Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները շարունակում են արձագանքներ ստանալ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակների կողմից: Հայտարարություններից մեկով նա հանդիմանել էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար միայն իրենց մեղադրելու մեջ: Երևանից արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը, այն որակել որպես միակողմանի: Նշենք նաև, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դժվար է ասել զուտ հեռահար բանավեճից զատ այլ գործընթացների առկայության կամ բացակայության մասին:

«Որովհետև ամբողջ գործընթացները, որոնք այս պահի դրությամբ տեղի են ունենում ՀԱՊԿ–ում, ՀԱՊԿ շրջանակներում և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև, բնականաբար, չեն սահմանափակվում միայն այն քաղաքական հայտարարություններով, որոնց մասին մենք գիտենք և որոնք հանրայնացվել են: Մենք տեղյակ են բացառապես Լուկաշենկոյի հանրային հայտարարություններից, մեր վարչապետի հանրային հայտարարություններից և այն հայտարարություններից, որոնք փակ հանդիպումներից հետո արվել են Լուկաշենկոյի կողմից: Հիմա, եթե հաշվի առնենք այս ամենը, ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, բայց միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ կա նաև հանդիպումների փակ ձևաչափ և այդ փակ ձևաչափից, բնականաբար, ոչ բոլոր տեղեկատվություններն են դուրս գալիս, հանրության համար հասանելի դառնում, և ոչ բոլորն են մեզ հայտնի»,–1or.am  հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ բացի այդ, կան խողովակներ, որոնց միջոցով երկու պետություններն աշխատում են. «Խոսքը թե՛ ԱԳՆ–ի, թե՛ ՊՆ–ի և թե՛ ՀԱՊԿ–ում ու այլ կառույցներում մեր ներկայացուցչությունների և նրանց կողմից իրականացվող աշխատանքի մասին է: Այնպես որ, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված գործընթացի հետևանքով: Եվ բնական է, որ ամեն ինչ չէ, որ մենք գիտենք, և ամեն ինչ չէ, որի մասին կարող ենք տեղյակ լինել՝ այս գործընթացների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ խնդիրը ծագել է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի հետևանքով. «Հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Եվ պետությունների ներկայացուցիչների միջև բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ղեկավարի կառույցը հաջորդ տարիների ընթացքում»:

Վերադառնալով հայտարարություններին ու հայ–բելառուսական հարաբերությունների ճակատագրին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադիր հետևենք Բելառուսի նախագահի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ հայտնած իր դիրքորոշումներին, կտեսնենք, որ բավականին կոշտ և կոպիտ հայտարարություններ է անում: Այստեղ խոսքը հայ–բելառուսական հարաբերությունների, հնչած հայտարարությունների կամ կոնկրետ վերոնշյալ դեպքի մասին չէ: Խոսքը Բելառուսի նախագահի՝ ընդհանրապես արված տարատեսակ հայտարարությունների, թեկուզև ՄԱԿ–ում հնչած իր ելույթների մասին է: Ես չեմ կարծում, որ սրանով հայ–բելառուսական հարաբերությունները ամբողջապես տուժում են կամ իջնում են չափազանց ցածր մակարդակի: Բնականաբար, նման խոսակցություններ, լեզվակռիվներ տեղի են ունենում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ. Պուտինի և Բելառուսի նախագահի միջև նույնպես շատ հաճախ տեղի են ունենում չհասկացվածության, իրար չընկալելու կամ կոշտ հայտարարություններ անելու գործընթացներ: Գիտենք նաև, որ շատ հաճախ Բելառուսի նախագահը ներողություն է խնդրում կոշտ հայտարարությունների համար: Այնպես որ, չեմ կարծում, որ նման հայտարարությունները հայ–բելառուսական հարաբերությունները տապալելու կամ վատթարացնելու են: Այդուհանդերձ՝ պետք է այնպես անել, որ մեր հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա և նման միջադեպերը պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական խողովակներով»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, ու Հայաստանի իշխանություններն այս առումով պետք է հաշվի առնեն Ա. Լուկաշենկոյի խառնվածքը. «Եթե խոսքը նրա հայտարարությունների մասին է, պետք է հնարավորինս դիվանագիտորեն մոտենան հարցին և դիվանագիտական պատասխաններ տան այն հայտարարություններին, որոնք Լուկաշենկոն է անում: Կարծում եմ՝ հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել և ճիշտ հայտարարություններով է հանդես եկել»:

Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում
Ամենադիտված